09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեսպանը՝ հայ-թուրքական փակ սահմանի ու Մինսկի խմբին ուղղված քննադատություների մասին

 ”Հայաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից փակ վիճակում է գտնվում, և բնական է, որ ցանկանում է բաց տեսնել իր սահմանները բոլոր ուղղություններով: Սա այն աշխատանքն է, որին ուղղված է հայկական դիվանագիտության գործունեությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը շահել Ասոցացման համաձայանգրից, եթե փակ սահամնններ ունի Թուրքիայի հետ: Դեսպանը նշեց, որ […]

Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ԱԺ փոխնախագահի բելառուսական օրակարգից

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարեւորել է ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցության դրական դինամիկան: Կողմերը  գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի […]

Հայաստանին չեն պարտադրի ՌԴ-ի հետ հարաբերություններ կրճատել. Ֆրանսիայի դեսպանը խոստանում է

՛՛Բավականին երկար ժամանակ Հայաստանը հանձնառություն է ստանձնել մերձեցման գործընթաց Եվրոպայի հետ, սրանցից արդեն շատ տարիներ առաջ ստորագրվել է համագործակցության համաձայանգիր Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրամիություն այդ պայմանագրից զատ կա Արևելյան գործընկերության վերաբերյալ քաղաքականությունը, վեց երկրներ են ներգրավված այդ ծրագրերի մեջ, իսկ Հայաստանում արդեն ավարտին է մոտենում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը, որի մեջ կա տնտեսական առևտրային բաղադրյալը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Հանգուցյալները ոչ միայն ընտրում են, այլ նաեւ ընտրվում

Ընտրական համակարգում չլսված մեխանիզմներ են աշխատում. այս դեպքում հանգուցյալները ոչ թե ընտրել են, այլ ընտրվել:  Սան-Ագուստին-Ամատենգո մեքսիկական փոքրիկ քաղաքի քաղաքապետի ընտրություններն ավարտվել են սենսացիայով: Հաղթանակ է գրանցել Լենին Կարբայիդո անունով մի թեկնածու, ով, դատելով փաստաթղթերից, մահացել է դեռեւս 3 տարի առաջ, հաղորդում է “AP”-ն: Պարզվել է, որ ընտրված քաղաքապետը, ով ձայների ավելի քան 50 տոկոսն […]

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին

 Հուլիսի 12ին Հայաստանի նախագահի նստավայրում Եվրամիության խորհրդատվական խմբի կողմից  Խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստը համանախագահում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Ողջունելով մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դինամիկ զարգացում է ապրում Հայաստան-Եվրամիություն կապը: “Այս ծրագրով մենք փորձում ենք ցուցաբերել արդյունքներին ուղղված մոտեցում Հայաստանի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ խրախուսելով […]

Էլ ոնց է լինում պարտադրանքը /վիդեո/

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարօրինակ է համարում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի ստորագրումից հետո իրենք չեն պարտադրելու Հայաստանին և հիմա էլ չեն պարտադրում հարաբերությունները նվազեցնել ՌԴ-ի հետ: ”Եթե դուք պայմաններ եք դրել, որ ասոցացման անդամ դառնալու համար պետք է 800 էջանոց պայմանագիր ստորագրենք, էլ ոնց է […]

Մոլդովայի խորհրդարանում քննարկվել է Աուրելիա Գրիգորիուի հարցը

Մոլդովայի խորհրդարանում տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ միջէթնիկական հարցերի հանձնախմբի նիստը, որի ընթացքում քննարկվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հարցը: Օմբուդսմենի պաշտոնից նրան զրկելու հավանականությունը հնարավոր չի համարվել, գրում է “APA”-ն: Գրիգորիուն այդ նիստին ներկա չի գտնվել: Խորհրդարանական փաստաբան եւ մարդու իրավունքների կենտորնի տնօրեն Անատոլի Մունտյանուն հայտնել է, որ Գրիգորիուն չի ներկայացել […]

Եգիպտոսում իրավիճակը կրկին անկառավարելի է դառնում

Եգիպտոսի` իշխանությունից զրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհները եւ հակառակորդները մտադիր են այսօր` հուլիսի 12-ին, մայրաքաղաք Կահիրեում ցույցեր անցկացնել, հաղորդում է “BBC”-ն: “Մուսուլման եղբայրներ” շարժումը խոստացել է ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, մինչեւ որ Մուրսին չվերադառնա իշխանության գլուխ:  Ըստ պաշտոնական տվյալների` Մուրսիի տապալումից հետո կայացած ակցիաների ընթացքում արդեն 50 մարդ է զոհվել:

Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնեւում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արեւելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած […]

Ինչպես պետք է պատասխանեին Աուրելիա Գրիգորիուին /վիդեո/

”Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ չինովնիկները` կապ չունի հայ, ռուս են, թե մոլդովացի, կաշառակերներ են ու գայթակղվում են ամեն տեսակի առաջարկներից: Այդ տիկինն էլ այդ շարքից է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հայտարարության մասին: Արամ Սարգսյանը նշեց, որ եթե Հայաստանի համապատասխան մարմինները տեղեկանային, թե ինչ տրամադրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի