09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ից դուրս եկած բազմաթիվ ազնիվ գործիչներ իմպիչմենթ են ներկայացրել Զուրաբյանին ու ՀԱԿ-ին /վիդեո/

”Հայ ազգային կոնգրեսը ո՞րն է. այնքան շատ են, ՀԱ՞Կ-ը, ՀԱ՞ԿԿ-ը, Դաշի՞նքը, առանց Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանով”,-այպես արձագանքեց Շարմազանովը լրագրողի հարցին, թե ՀԱԿԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն աշնանը նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթն հայտնելու գործընթաց է նախաձեռնելու:

ԱԺ փոխնախագահը նշեց` իր համար էլ է նույնիսկ դժվար հասկանալ, թե ՀԱԿ խմբակցությունում քանի հոգի են ներկայացված:

Շարմազանովը հիշեցրեց` նախագահական ընտրությունների ժամանակ “նրանք նույնիսկ իրենց խմբակցության անդամին` Հրանտ Բագրատյանին չսատարեցին”:

”Այդ խմբակցությունը իրենց թեկնածուին չէր էլ պաշտպանում: Իրենց թեկնածուն ուրիշն էր, ուղղակի չառաջադրվեց”,-շեշտեց ՀՀԿ խոսնակը:

Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը,  թե նախագահ Սերժ Սարգսյանին պետք է իմպիչմենթ հայտարարվի` ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը մասնավորապես ասաց.

”Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ից դուրս եկած բազմաթիվ ազնիվ գործիչներ արդեն իսկ իրենց վարքագծով և իրենց քաղաքական կենսագրությամբ, որոնք  խզել են կապերը ՀԱԿ-ի հետ, ցույց տվեցին, որ իրենք իմպիչմենթ են ներկայացնում ձեր ներկայացրած անձին և այդ շարժմանը”:

Դիտեք` տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ