30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարար Նալբանդյանը հանդիպեց Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնականայցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի ՖահդԱլ-Ռաշիդի հետ։ Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարարՆալբանդյանը կարեւորեց երկու պետությունների խորհրդարանականհամագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձեւաչափով փոխշփումները զգալիորեննպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնականայցելությունը, որի ընթացքում ձեռք բերված […]

Շարմազանովի հյուրը Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակն էր

Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարեւորեց բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի […]

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերին:

Այդ ե՞րբ ենք լռել, որ հիմա էլ լռենք…Զուրաբյան /վիդեո/

”Այդ երբ ենք լռել, որ հիմա էլ լռենք”,-Henaran.am-ի հարցին, թե ընտրական փուլի ավարտից հետո ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, սպասել մինչև հաջորդ ընտրություններ` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, թե պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ”Ինչ արել ենք 2008 թվականից սկսած` անելու ենք նույնը: Սահմանադրությամբ տրված բոլոր միջոցներով […]

Սաակաշվիլին ինտիմ սկանդալի կենտրոնում է /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին ստիպված է բացատրել, թե ինչու պետական գումարներն իր անձնական կարիքների համար են ծախսվել, գրում է “pravda.ru”-ն: Պարզվում է` կովկասյան հանրապետության նախագահի գեղեցկությունը ոչ միայն հզոր, այլ նաեւ թանկարժեք ուժ է: ԶԼՄ-ների տեղեկություններով` պետբյուջեից շուրջ 11 հազար դոլար նախագահը վատնել է բոտոկսի ներարկումների  վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ, այն հիասքանչ անծանոթուհուն, ում […]

Ժամանակին ես էլ էի իշխանություն. հիմա ողջ-առողջ եմ. ԵԽԽՎ նախագահ /վիդեո/

Այսօր Երևանում մեկնարկած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ընդմիջմանը լրագրողները ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին տեղեկացրին, որ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ, բանտարկյալ Տիգրան Առաքելյանի: Մինյոնն արձագանքեց. ”Նորմալ է, որ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անում: Տարբեր երկներում էլ ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են անում: Ես կարևորում եմ, որ հարգվի ցուցարարների ազատությունը”,-ասաց ԵԽԽՎ […]

Հայոց ցեղասպանությանը հավանություն տալու համար Հունաստանում քրեական պատասխանատվության կենթարկեն

Հունաստանի խորհրդարանը հաստատել է վարչապետ Անտոնիս Սամարասի “Նոր դեմոկրատիա”  կուսակցության ներկայացրած օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քսենոֆոբիայի դրսեւորման եւ նրանց համար, ովքեր կհերքեն ցեղասպանությունը կամ Հոլոքսոտը, գրում է “news.mail.ru”-ն: “Հակառասիստական անունն ստացած օրինագծի քննարկումը հակասական կարծքների տեղիք  է տվել` շատերն այն համարում են հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանություններին, Հոլոքոստին եւ […]

ԵԽԽՎ նախագահը չի արձագանքել Լեւոն Զուրաբյանին. բողոքի ակցիա /վիդեո/

Այս պահին  “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի դիմաց շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքի ակցիան`  “ազատություն Տիգրան Առաքելյանին”, “եկել եք ստեղ, որ ինչ անեք”, “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” կոչերի ուղեկցությամբ: Ակցիայի մասնակիցները ցանկանում են “Հայաստանի քաղբանտարկյալների խնդիրը” ներկայացնել ԵԽԽՎ համաժողովի մասնակիցներին: Նիստին մասնակցում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Լեւոր Զուրաբյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարճ զրույցի […]

Անգելա Մերկելը շփոթել է Ֆրանսուա Օլանդի անունը /վիդեո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ելիսեյան պալատում կայացած մամլո ասուլիսին շփոթել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսուա Միտերանի հետ, ով ղեկավարել է Ֆրանսիան 1981-95-ին: Օլանդը պարզապես ժպիտով է արձագանքել, իսկ Մերկելը քիչ անց ինքն իրեն է ուղղել: Չնայած զվարճալի իրավիճակին, բանակցությունները հաջողությամբ են ավարտվել: “Թեմաները, որոնց վրա մենք աշխատում ենք, արդեն նշվել է Ֆրանսուա Միտերանի կողմից”,-հայտարարել […]

Առաջարկում է գազը թանկացնել ոչ թե 24, այլ 14 դրամով` հիմնավորումը կա

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը առաջարկեց գազը թանկացնել ոչ թե 24, այլ 14 դրամով: Հիշեցնենք, ըստ պաշտոնական աղբյուրների նախնական տեղեկությունների` գազը կթանկանա 24 դրամով` սահմանված 132-ից դառնալով 156 դրամ` մեկ խորանարդ մետրի համար: “ՀայՌուսգազարդի փաթեթից կարելի է առանձնացնել այն կտորը, որը վերաբերում է մոդեռնիզացիայի և նոր գազաֆիկացման ծրագրերին, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի