09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շտեֆան Ֆյուլեին օլիգարխներից էլ հարցրին

”Սրանք լուրջ բանակցություններ են, որոնք ամիսներ տևեցին, նույնիսկ տարիներ, սա իրավական  փաստաթուղթ է: Այն պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից, այդպես ինչ կա ժողովորդի համար, ինչպես են այս լավ, դրական բաներն ազդելու` դրանց իրականացման միջոցով, թե չէ դրանք կմնան բառեր թղթի վրա”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով հարցին, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության եւ Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում […]

Շոո՞ւ /վիդեո/

”Ես կարծում եմ կոնտեքստից դուրս հարցադրումներ պետք չէ անել, պետք է ամբողջական նայել, թե ինչ է ասվել”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե կարծում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքը հաշվատվության վերաբերյալ ոչ ոքի չի հետաքրքրում, ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Մեր դիտարկմանը, որ նախարարները վարչապետի հանձնարարությամբ հերքում […]

Օբամային զրկել են Սիրիայի պատերազմի փողերից

Բարաք Օբամային զրկել են Սիրիայի պատերազմի համար նախատեսված փողերից: Կոնգրեսականները նախագահին միջոցներ չեն տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին զենք մատակարարելու համար, գրում է “pravda.ru”-ն: Ընդ որում, Սենատի որոշումը լիովին արդարացված է, քանի որ զինամթերքը կարող է ահաբեկիչների ձեռքն ընկնել, այդ թվում`  “Ալ-Քաիդայի” անդամների, որոնց նկատել են սիրիական գրոհայինների շարքերում: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները […]

ԱԱԽ քարտուղարը հանդիպեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության առկա վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը եւ հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` նշելով որ բոլոր […]

“Մի երկու լիմոնադ, մի քանի կանֆետով վիրավորում են ազատամարտիկի արժանապատվությունը”

Ազատամարտիկները պահանջում են , որ ընդունվի օրենք, որը կնպաստի ազատամարտիկների իրավունքների պաշտպանությանը: “Պահանջում ենք, որ օրենք ընդունվի կամավոր ազատամարտիկի մասին, այսինքն բոլոր նրանք, ովքեր թողել են իրենց տունը , երեխաներին ու գնացել են իրենց կյանքի գնով երկիր պահելու համար՝ պետք է տարբերվեն”,- այսօր՝ հուլիսի 10-ին “Հենարան” ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: Զրուցակիցները հանգամանալից […]

Սյունիքի նորանշանակ մարզպետն ասաց` ով է առաջադրել իր թեկնածությունը եւ խոստացավ /վիդեո/

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի համար մարզպետի պաշտոնում նշանակվելն անսպասելի չէր: Այս մասին մարզպետն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Հակոբյանը նշեց, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում փորձել է մարզի տարբեր խնդիրները հասցնել խորհրդարան: Մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, թե ինքն է Վահե Հակոբյանի թեկնածությունն առաջարկել նախագահի մոտ, նորանշանակ մարզպետը պատասխանեց. […]

Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի. Անրի Ռենո

Այսօր՝ հուլիսի 10-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր հուլիսի 7-15-ը Հայաստանում անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի փառատոնին: Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվել է “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հետ համատեղ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նախ խոսեց լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի Հայաստան ժամանելու առիթի մասին. “Բոլոր ժամանակների գերագույն մեծ վարպետը Հայաստանում է՝ բարձրյալի աջը […]

Նշանակվեց Սյունիքի մարզպետը

 Հայաստանի Հանրա­պետության կառավա­րությունը  այսօր նիստում որոշում ընդունեց Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ­պետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Վահե Հակոբյանին բոլորը ճանաչում են, և ծանոթ են նրա հանրային գործունեությանը: Նշենք, որ Վահե Հակոբյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: ՛՛ Ընդունում ենք այս որոշումը, շնորհավորում ենք, ցանկանում բեղմնավոր աշխատանք մարզում՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի