16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Էրդողանին զրկել են դոկտորի պատվավոր կոչումից

Հալեպի Համալսարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանից ետ է վերցրել միջազգային հարաբերությունների պատվավոր դոկտորի կոչումը, որը շնորհել էր նրան 2009-ին:

Ինչպես տեղեկացնում է “Hurriyet Daily News”-ը, համալսարանի որոշման պատճառն այն է, որ Էրդողանն ակնհայտորեն աջակցում է սիրիական ընդդիմությանը, իսկ նրա կառավարությունը ճնշում է գործադրում թուրք ցուցարարների վրա: 

Համալսարանի դեկան Խուդուր Օրֆալին նշել է, որ “այդ քայլը համերախշության եւ աջակցության մեսիջ է թուրք ժողովրդին, որը մերժում է Էրդողանի թշնամական քաղաքականությունը”: “Այդ թուրք ժողովուրդն է, ով արժանի է այդ կոչմանը: Թուրք ժողովուրդն է, ով շարունակում է 2 երկրների ժողովուրդների միջեւ ընկերության եւ բարեկամության հարաբերություններ հաստատելու ցանկություն արտահայտել”,-նշել է Օրֆալին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ