21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեռնոգորիան կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը. Իգոր Լուկշիչ

Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան եւ այցելությունը լավ սկիզբ եւ հիմք կարող է հանդիսանալ […]

Վրաստանը դեռեւս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել. ՆԱՏՕ

“Վրաստանն առայժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել, սակայն կանդամագրվի հենց որ կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները”,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է “Подробности”-ն: “Որոշումը, որը մենք ընդունել ենք 2008-ին Բուխարեստում կայացած գագաթաժողովին, կմնա ուժի մեջ: Մենք Վրաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնախումբ ստեղծեցինք, որի շրջանակներում աշխատում ենք այն ուղղությամբ, որ Վրաստանը շարունակի այն բարեփոխումների գործընթացը, […]

Օմբուդսմենը գնահատում է Երեւանի ավագանու ընտրությունները

Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ […]

Սպասի քվեարկությունն ավարտվի, հարցերդ կլուծենք …

՛՛Թրանսփարենսի ինթերնեյշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 570 ընտրախախտում է արձանագրվել: Ընտրությունների օրը ընտրատարածքային հանձնաժողովներ են ներկայացրել մոտ քառասուն դիմում, ևս քառասուն դիմում ներկայացրել են ընտրության հաջորդ օրը` մայիսի 6-ին: Կազմակերպության փոխտնօրենի խոսքով՝ այս ընտրությունները որակի […]

Մանկապարտեզ… կատարյալ…

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` խոսքն ուղղելով ընդդիմադիր քաղաքական ուժերին: ”Հիմա էլ պատրվակում են՝– այ, եթե մեր համատեղ շտաբը լավ գործեր– այ եթե ընդդիմադիր ջանքերը միատեղվեին,– այ, եթե մարդիկ փող չվերցնեին– այ եթե նրանք վատ պատրաստված լինեին-ալ, եթե նրանք մի քիչ բարի լինեին… Մանկապարտեզ… կատարյալ… Ու ոչ մի կերպ չեն ուզում […]

Ժողովուրդը գերադասեց այս անգամ “գոնե շնից մազ պոկել”

”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հռճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. “էժանագին, ծախվող, ստրկամիտ”… Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված […]

Մտահոգ Արսենյանն ու Օսկանյանը վա՞յր կդնեն մանդատները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է երեկ կայացած ավագանու ընտրություններին: ”Ավագանու ընտրությունները բոլոր քաղաքական ուժերին իրենց տեղը դրեցին: ԲՀԿ-ի ո′չ իշխանություն, ո′չ ընդդիմություն կեցվածքն ի վերջո աշխատեց ի վնաս իրեն։ Խորհրդարանական ընտրություններին ստացած ձայներն էլ ԲՀԿ-ի համար այլևս երանելի երազ է։  Հետաքրքիր է, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, որ այդքան մտահոգ […]

“Օրինաց երկիր”-ը շնորհակալ է եւ շնորհավորում է

“Օրինաց երկիր” կուսակցությունը շնորհավորում է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին: Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար: Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երեւանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ եւ այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է: Այդուհանդերձ, […]

Սերժ Սարգսյանն ուղիղ ասել է` ինչու ազատեց Հատուկ քննչական ծառայության պետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին: “Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց […]

“Հանրապետականն” այլ ելք չունի. Շարմազանովի հայտարարությունը /վիդեո

“Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին մեր թեկնածուին, Տարոն Մարգարյանին, ինչը շատ պարտավորեցնող է մեզ համար: Մեր քաղաքական թիմը աշխատելու է ավելի շատ, մենք տասնապատկելու ենք մեր աշխատանքները ու մենք արդարացնելու ենք մեզ տված քվեները”: Մայիսի 6-ին անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին` ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ  Էդուարդ Շարմազանովը: Նա չթաքցրեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի