04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազատ դեմոկրատնեը մտահոգ է հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը արտահայտում է իր խորին մտահոգությունը Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ: Այդ երևույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ և այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը և բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը: Հանրային տրանսպորտի բնականոն և քաղաքացու շահերից բխող գործառնությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հետ մեկտեղ, գտնվում է պետության առաջնային պարտավորությունների շրջանակում:

Անհրաժեշտ ենք համարում անհապաղ լուծում տալ այդ խնդրին` ստեղծելով   իրապես ազատ մրցակցային պայմաններ, որը կվերացնի անհամաչափ ու չհիմնավորված գնաճը և կբերի լավագույն գնային առաջարկի: Այլապես մեր քաղաքացին հերթական անգամ կվճարի կառավարման բոլոր թերացումների և ոչ կոմպետենտ տնտեսվարման հետևանքով առաջացած բացթողումների համար, ինչը ոտնահարում է ՀՀ քաղաքացու` արժանապատիվ կյանք վարելու սահմանադրական իրավունքը։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ