06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդուրժողականություն դրսևորել. փոխվարչապետի պատասխանը

 2014 թվականի պետական բյւոջեի վերաբերյալ խորհրդարանում ընդդիմության քննադատություններից հետո ելույթ ունեցավ փոխվարչապետ, Տարածաքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Վերջինս հիշեցրեց, որ նախորդ երկու տարիներին տեղի են ունեցել համապետական ընտրություններ, դրանց արդյունքներով ձևավորվել է քաղաքական թիմ և այդ քաղաքական թիմն իր պատկերացումներով, իր մոտեցումներվ համապատասխան ծրագրեր է մշակել ու դրանք ներկայացրել ԱԺ-ի հավանությանը: ՛՛Այդ ծրագրերը հետևողականորեն մենք […]

Թե ձեզ նյարդայնացնո՞ւմ է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական պրոցեսների լուսանցքում /վիդեո/

2014թ.-ի պետական բյուջեի քննարկմանը ընդդիմադիրների քննադատական ելույթից հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա բնական համարեց, որ հիմնական քաղաքական փաստաթղթի՝ պետական բյուջեի քննարկման ժամանակ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց կարծիքը: Ինքը որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ դրական է գնահատում քաղաքական բազմակարծությունը, որը ժողովրդավարության զարգացման լոկոմոտիվն է: Սակայն Շարմազանովի համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում […]

Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է չեղյալ հայտարարել

Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային […]

Զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել…Փաշինյանը ցույց տվեց կառավարության բառապաշարը

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2014թ-ի բյուջեի եզրափակիչ ելույթում այն անվանեց հուսահատ, անողնաշար բյուջե: Իսկ մինչ այդ նա նշեց, թե ՀՀ Կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս ինչ բառապաշար է օգտագործել ՛՛Օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ […]

Միխայիլ Սահակաշվիլին կնոջ հետ հրավիրվել է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Վրաստանի դեռեւս գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրավիրվել է մասնակցելու երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հանդիսավոր արարողությանը հրավեր է ուղարկվել նաեւ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին: Մինչդեռ նախօրեին Սահակաշվիլիի աշխատակազմից հայտնել էին, թե նրան չեն հրավիրել միջոցառմանը: 

Նախարարները Ազգային ժողովում ձանձրանո՞ւմ էին

Ազգային ժողովում քննարկվում է 2014թ-ի բյուջեի օրենքի նախագիծը: Սակայն քննարկումը կարծես թե ոչ պատգամավորներին է հետաքրքրում, ոչ էլ նախարարներին: Դահլիճը կիսադատարկ է, զեկուցում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, սակայն պատգամավորներն ու նախարարները նրան չեն լսում: Հարցեր զեկուցողին միայն Հրանտ Բագրատյանն է ուղղում: Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը դահլիճում չէ: Նա նիստի […]

Ի՞նչ պատասխան են տալու նախագահին

”Հույս ունենանք, որ կանխատեսւոմներ, միայն նշեմ, որ անցյալ տարի նույն եվրոպական բանկը ավելի ցածր աճի տեմպ էր կանխատեսել Հայաստանում ոչ ավելի քան հինգ տոկոս, բայց մենք ունեցանք յոթ տոկոս: Այս տարի մեր կանատեսումները 4.1%-ի շրջանակներում են, սպասենք, դեռ երկու ամիս կա, բայց ես հույս ունեմ, որ 2.5% չի լինի, կլինի ավելի բարձր՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հնարավոր […]

Անվայելուչ պահվածքի համար Օբամայի պահակախմբի աշխատակիցները հեռացվել են

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունը նախագահ Բարաք Օբամայի պահակախմբից հեռացրել է երկու աշխատակիցների՝ անվայելուչ պահվածքի պատճառով, տեղեկացնում է lenta.ru-ն: Ծառայությունից հեռացված Իգնասիո Սամորա-կրտսերի դեմ բողոքել է Վաշինգտոնի Hay-Adams հյուրանոցի ղեկավարությունը: Պարզվում է՝ 2013 թվականի մայիսին նա փորձել է ներխուժել հյուրանոցի սենյակներից մեկը, որտեղ մնում էր մի կին, որի հետ նա անցկացրել էր նախկին գիշերը: Հետաքննության համաձայն՝ […]

Ինչ ՛՛կիսեցին՛՛ Տիգրան Սարգսյանն ու Բագրատյանը /վիդեո/

Ազգային ժողովի նիստի ընդմիջմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մի քանի րոպե զրույցից հետո նրանց միացավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քանի որ նիստի ընթացքում նախկին վարչապետը բավական ակտիվ կերպով հարցեր էր ուղղում ու քննադատում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեn, Henaran.am-ը Բագրատյանից հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը համաձայնեց Բագրատյանի քննադատությունների հետ: ՛՛Ոչ, […]

Տպավորություն է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է այս գործը. Ս. Սաֆարյան

Հայաստանի քաղաքական եւ մշակույթի մի շարք գործիչներ  երաշխավորագիր են հղել ՀՀ գլխավոր դատախազին` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխելու համար: Մտավորականներից շատերը կոչ են անում իրավապահ մարմիններին փոխել իրենց վերաբերմունքը: Թատերագետ, ԱԹՍՄՀԿ նախագահ Արա Խզմալյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ինքը արդեն որերորդ օրն է` չի դադարում զարմանալ, թե որքան վատ գիտենք մենք մեր օրենքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի