06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվայելուչ պահվածքի համար Օբամայի պահակախմբի աշխատակիցները հեռացվել են

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունը նախագահ Բարաք Օբամայի պահակախմբից հեռացրել է երկու աշխատակիցների՝ անվայելուչ պահվածքի պատճառով, տեղեկացնում է lenta.ru-ն: Ծառայությունից հեռացված Իգնասիո Սամորա-կրտսերի դեմ բողոքել է Վաշինգտոնի Hay-Adams հյուրանոցի ղեկավարությունը: Պարզվում է՝ 2013 թվականի մայիսին նա փորձել է ներխուժել հյուրանոցի սենյակներից մեկը, որտեղ մնում էր մի կին, որի հետ նա անցկացրել էր նախկին գիշերը: Հետաքննության համաձայն՝ […]

Ինչ ՛՛կիսեցին՛՛ Տիգրան Սարգսյանն ու Բագրատյանը /վիդեո/

Ազգային ժողովի նիստի ընդմիջմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մի քանի րոպե զրույցից հետո նրանց միացավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քանի որ նիստի ընթացքում նախկին վարչապետը բավական ակտիվ կերպով հարցեր էր ուղղում ու քննադատում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեn, Henaran.am-ը Բագրատյանից հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը համաձայնեց Բագրատյանի քննադատությունների հետ: ՛՛Ոչ, […]

Տպավորություն է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է այս գործը. Ս. Սաֆարյան

Հայաստանի քաղաքական եւ մշակույթի մի շարք գործիչներ  երաշխավորագիր են հղել ՀՀ գլխավոր դատախազին` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխելու համար: Մտավորականներից շատերը կոչ են անում իրավապահ մարմիններին փոխել իրենց վերաբերմունքը: Թատերագետ, ԱԹՍՄՀԿ նախագահ Արա Խզմալյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ինքը արդեն որերորդ օրն է` չի դադարում զարմանալ, թե որքան վատ գիտենք մենք մեր օրենքները: […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2013 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգը`ա) ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծ(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)  բ) ՙԵկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման […]

Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է ՛՛Տիգրանակերտ՛՛ զորավարժարանում անցկացված ՛՛տանկային երկամարտ՛՛-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են ՛՛Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի […]

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հարցին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երկրի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտությունից, փոխանցում է apa.az-ը:  Նա ասել է, որ գործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ՝ իրենք անում են հնարավորը` այդ հակամարտության կարգավորման համար։  “Հիմնական խնդիրն այն է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանն առավել շատ ջանքեր են ակնկալում մեծ պետություններից՝ հատկապես […]

Ներիշխանական կոնֆլի՞կտ

Հետաքրքիր հարաբերություններ են ուրվագծվում իշխանության տարբեր ճյուղերի միջև՝ նախագահական ինստիտուտի և կառավարության: Վերջին շրջանում, Մաքսային միության հետ կապված, քաղաքական բազմաշերտ մետաֆորաների ենք ականատես լինում: Թվում է՝ վերոնշյալ ինստիտուտների միջև առկա է կոնֆլիկտային հարաբերություն: Նախագահը խնդրում է արագացնել ՀՀ-ի ՄՄ-ի կազմ ընդունելու գործընթացը, սակայն վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, թե Մաքսային միության սակագները բարձր […]

Ինչո՞ւ է ՀՅԴ-ը պաշտոններ վերցնում

ՀՅԴ անդամ, խմբակցության նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս: Հրամանը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից: ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ, ինչպես հայտնի է, նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ և քաղաքագետներ գտնում են, որ սա համագործակցություն է իշխանության հետ: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան […]

Բեքհեմը Թոմ Կրուզին անգործ թողեց

Անգլիացի նախկինում հայտնի ֆոըտբոլիստԴեյվիդ Բեքհեմը Հոլիվուդում կնկարահանվի ֆիլմում: Ֆիլմի ռեժիսորն է Գայ Ռիչին: Հետաքրքրին այն է, որ Բեքհեմի գլխավոր մրցակիցը գլխավոր դերի համար եղել էոչ ավել ոչ պակաս հոլիվուդյան աստղ Թոմ Կրուզը, բայց ընտրությունը կանգ է առել նախկին ֆուտբոլիստի վրա: Թե երբ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա, դեռեւս պարզ չէ: Այն, որ նախկին ֆուտբոլիստը նկարահնվելու է […]

Ուրիխանյանի արտիստիզմն ու վարչապետի ”քըռթը”

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե վարչական շենքերի ի՞նչն է վերանորոգվում, ի՞նչ պայմաններ են բարելավվելու, ո՞ւմ համար, վարչական ապարատի համա՞ր: ՛՛Ուրեմն երկու օր առաջ քաղաքներից մեկում հանրակրթական գործող դպրոց էի գնացել, որը գտնվում է ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում: Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որ ֆասադ չունեն, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի