06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Ժնեւի համալսարանում

Նոյեմբերի 12-ին Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես եկավ Ժնևի համալսարանում: Դասախոսությանը ներկա էր նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի […]

“Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա,…”.կանացի կրքեր Ազգային ժողովում

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ Հանրապետական խմբակցության կին պատգամավորները լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այդ լարվածության ականատեսն այսօր եղան լրագրողները: ՀՀԿ-ական Մարգարիտա Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում չկարողացան զսպել զգացմունքներն ու վեճի բռնվեցին: Թե ինչից սկսվեց վեճը, անհայտ է, քանի որ սկզբում կանայք ցածր էին խոսում: Սակայն հետո սկսեցին մեղադրել միմյանց: ՛՛Քո ընկերուհիներն են […]

Լեհաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանից

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Ռուսաստանից ներողություն է խնդրել նոյեմբերի 11-ին Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների համար, փոխանցում է lenta.ru-ն: “Նրանց արարքների համար պետք է պատասխան տա Լեհաստանը եւ մենք բոլորս”,- ասել է նախագահը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, Լեհաստանի անկախության օրը, մի խումբ լեհ ազգայնականներ հարձակվել էին Ռուսաստանի դեսպանատան վրա, այրել Ռուսաստանի դրոշը:

ՀՀԿ-ը կբոյկոտի՞

 ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները խորհրդարանում ստորագրահավաք են իրականացնում: Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով։ Արտահերթ նիստի նպատակն է՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելը, այդ համակարգը պետք է ներդրվի 2014թ․ հունվարի 1-ից։ Henaran.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ արդեն 40-ից […]

Թուրքիան պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է. Էդուարդ Շարմազանով

“Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է”,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք է հաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անվստահությունը հաղթահարելու համար […]

Ինչու է վայր դնում մանդատը

ԱԺ ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը նախագահի որոշմամբ կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Սա է պատճառոը, որ նա վայր է դնում պատգամավորի մանդատը: ՛՛Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, ինքը նախագահի իմացությամբ, և որոշմամբ նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր՛՛,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հարցին, թե ով է փոխարինելու ՕԵԿ-ական պատգամավորին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. […]

Վայր է դնում պատգամավորի մանդատը

ԱԺ ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ այլ աշխատանքի անցնելու կապացությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ի նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հայտնի չէ, թե ինչ աշխատանքի է անցել պատգամավորը: Բայց որ լուրը անակնկալ էր նրա գործընկերների համար, ակնհայտ էր:

Ալո…Աբրահամյանը խիստ է

Այսօր Ազգային ժողովի նիստը սկսկվեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ՛՛ԼՂՀ անկախությունը՛՛ ճանաչելու վերաբերյալ նախագծի քվեարկությամբ: Նախքան քվեարկությունը Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց: ՛՛Երեկ մենք քննարկեցինք Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագծը, հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործընթացը կարող է խաթարվել այս օրինագծի ընդունմամբ՛՛,-մինչ Փոստանջյանը շարունակում էր խոսել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը՝ […]

Հայաստանը պետք է չեղյալ համարի հայ-թուրքական արձանագրությունները Ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ

Ակնկալելով քարոզչական մեծ մղձավանջ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում, թուրք պաշտոնյաները փորձում են վնասազերծել իրենց երկրի՝ առանց այն էլ արատավորված հեղինակությունը: Թեև նրանք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն թուրք ղեկավարները անընդհատ ձևացնում են շինծու հաշտարար հայտարարություններով: Կեղծորեն պնդելով, թե իբր Թուրքիան հարթում է Հայաստանի հետ իր տարաձայնությունները, Անկարայի թաքուն նպատակն է տարհամոզել այլ երկրների Հայոց ցեղասպանության ճանաչման մտադրությունից: Սակայն, հաշվի […]

Ամեն մեկը կերակրվում է մի օլիգարխի կերամանից` որտեղա՞ Արշակ Սադոյանը, որտեղա՞ Վազգեն Մանուկյանը

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում իրական ընդդիմություն չկա.” Իշխանության մասին` ինչ ասես ասում էին, ասում էին՝ թուրքա: Բա հետո…. որտեղա՞ Արշակ Սադոյանը, որտեղա՞ Վազգեն Մանուկյանը, ամեն մեկը կցված է մի  օլիգարխի և կերակրվում է համապատասխան կերամանից”: Տիգրան Կարապետյանը սարսափելի է որակում պետական  բյուջեն.”Ժողովրդի վիճակը վատա, բայց չեն կողմնորոշվում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի