18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը ցանկանում է մենաշնորհից ազատվել.ընդդիմադիր կուսակցությունները կմիանա՞ն/վիդեո/

Այսօր կայացած ազատամարտիկների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հերթական կլոր սեղան-քննարկման հիմնական թեման դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության օրը նախաձեռնվող անդամ կուսակցությունների հանրահավաքն էր:

Քննարկմանը մասնակցող “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նկատեց.”Այդ օրը այս կլոր սեղանի շուրջ հավաքված քաղաքական ուժերը ամենայն հավանականության կանցկացնեն համատեղ հանրահավաք և երթ: Օրակարգը` մարդու իրավունքների պաշտպանությունն է”:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանկանն էլ նշեց.”Երկրում առկա բարդագույն վիճակը բերում է նրան, որ տարբեր սոցիալական խավեր, տարբեր շերտեր, հասարակության ներկայացուցիչներ, անհատներ, քաղաքական ուժեր` անընդմեջ արծարծում են դժգոհություն և բողոք: Դժգոհություն ներկա իրավիճակի և մեզ ծանոթ պատճառների մասին”:

Սոցիալ-տնտեսական դաշտում փոփոխությունների հասնելու համար ըստ Ուրիխանյանի անհրաժեշտ է.”Մենաշնորհներից ազատվել, տնտեսությունը ոտքի հանել, արդյունաբերությունն ու արտահանումը խթանելով”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ