06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեներալը բացահայտեց՝ որտեղից Իշխան Զաքարյանին թանկարժեք առանձնատուն /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան  Սարոյանն այսօր բավական լավ տրամադրություն ուներ և մեծ հաճույքով պատասխանում էր լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք զրույցը՝ հարց ու պատասխանի տեսքով: –Պարոն Սարոյան, շատ է խոսում Իշխան Զաքարյանի առանձնատան մասին: -Այ մարդ, ինչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք: –Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ ունեցվածքը: -Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: […]

Փաշինյանը կրկին լուսանկարեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովը ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահին: Քվեարկությանը, սակայն, մասնակցեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախապես հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ լուսանկարել էր իր քվեաթերթիկը։ Հարցին, թե անհրաժեշտություն գտնում է այս անգամ էլ քվեն նկարել, […]

Նախկին նախագահի նստավայրի մոտ կտրած ականջով, մերկ ոստիկանի են գտել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի մոտ, որը գտնվում է Զուգդիդիում, ոստիկանության վիրավոր աշխատակցի են գտել, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Ոստիկանն ամբողջովին մերկ է եղել, արյունլվա, ականջն էլ կտրած: Ականատեսները հայտնել են, որ տղամարդուն դուրս են գցել անցնող միկրոավտոբուսից: Ոստիկանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է:  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ընդհանրապես իրականության հետ կապ չունեն

ՎՊ նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա` խորհրդարանին: ՛՛Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահին ու ԱԺ-ին, համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ ընտրվելու դեպքում էր, շատ շնորհակալ եմ՛՛,-ասաց Զաքարյանը Ապա լրագրողների հետ ճեպազրույցում Զաքարյանն ասաց, որ ինչ-որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ապա իր ելույթի […]

Հովիկ Աբրահամյանը զղջացե՞լ է /վիդեո/

Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց իր թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի, թե ոչ՛՛: Հարցին, թե […]

Իշխան Զաքարյանը վերընտրվեց ՎՊ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովում քիչ առաջ ներկայացվեցին Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի քվեարկության արդյունքները: Իշխան Զաքարյանը վերընտրվեց այս պաշտոնում:  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվարկությանը մասնակցել է 101 պատգամավորից, անվավեր քվեաթերթիկ չի եղել:  Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ 13:

Տհաճ միջադեպ ԱԺ-ում. ընդհարվեցին Շամշյանն ու Բագրատյանը /վիդեո/

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկության ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի միջև:  Շամշյանը հորդորեց Բագրատյանին չհրել իրեն, ինչը հունից հանեց պատգամավորին։ Բագրատյանը պահանջեց իր հետ ՛՛Դուք՛՛-ով խոսել։  ՛՛Զահլեդ չունեմ՛՛,-նետեց Շամշյանը: Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախագահների հանդիպումից դժվար է կտրուկ առաջընթաց ակնկալել. քաղաքագետ

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք առաջիկա հանդիպումից` քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, դժվար է այդ հանդիպումից կտրուկ առաջընթաց ակնկալել: Նա նշել է, որ նախագահների հանդիպումը դժվար թե ինչ-որ ճեղքում առաջացնի հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ կամ կոնֆլիկտի լուծման հարցում: “Երկար դադարից հետո հանդիպումից դժվար կարելի է հեղափոխական իրավիճակ ակնկալել կոնֆլիկտի հարցում։ Բանակցային […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Մոսկվայի հանրակացարանից հազար ներգաղթյալի են վտարել

Մոսկովյան հանրակացարաններից մեկի շուրջ հազար ներգաղթյալի են վտարել` սանիտարահիգիենիկ պայմանները չպաշտպանելու համար, փոխանցում է Газета.Ru-ն: Փաստաթղթերի ստուգման գործընթացի արդյունքում պարզվել է, որ 25 հոգի խնդիրներ ւոնեն անձնագրի ու գրանցման հետ: Նրանց հանձնել են ոստիկանությանը: Իսկ այն ներգաղթյալները, ովքեր փաստաթղթային խնդիրներ չեն ունեցել, ժամանակ են ունեցել հավաքելու իրենց իրերն ու հեռանալու: Առայժմ պարզ չէ` 1 000 ներգաղթյալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի