07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիմար սուտ

”Նախագահի առողջության մասին ”Հայկական Ժամանակի” տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք”,-”Թվիթերի” իր հանրագրում ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: ՛՛Հայկական ժամանակ՛՛-ն այսօր գրել է, թե իր տեղեկություններով՝ ՛՛նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ նրան զեկուցել են, թե Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև բախում է սկսվել, […]

ԱԺ-ում ՎՊ նախագահ են ընտրում. Բագրատյանը` դարձյալ ՀԱԿ-ից անկախ

Ազգային ժողովում այս պահին ընթանում է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի քվեարկությունը: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը ՎՊ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցում են ՛՛Հանրապետական՛՛ եւ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավորները: ՀՅԴ-ն ինչպես խոստացել էր, չմասնակցեց, ՀԱԿ խմբակցությանը եւս հայտարարել էր, որ չի մասնակցելու, սակայն խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մասնակցեց քվեարկությանը: Լրագրողների հարցին, […]

Տոնական ընդունելություն վարչապետի անունից

Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:  Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ […]

Մազից են կախված

Թեև դեռ գլխավոր գործընթացը տեղի չի ունեցել, բայց Վերահսկիչ պալատը չի ունենա նոր նախագահ: Նոյեմբերի 12-ին ժամը 12:45-13:00-ն տեղի կունենա ՎՊ նախագահի թեկնածուի փակ գաղտնի քվեարկությունը: Հիշեցնենք, այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը կրկին առաջադրել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:  Սկզբում խոսակցություններ էին գնում, թե նախագահը չի գնա այդ քայլին, մանավանդ այն դեպքերից հետո, երբ արժանացավ դիտողության բյուջեի […]

Ինչ է տեղի ունեցել պատգամավորի եւ ոստիկանապետի միջեւ

Ազգային ժողովի ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 11-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հանդիպում պատգամավորների հետ և անհրաժեշտ բացատրություններ չեն տալիս, մասնավորեցնելով, թե ՛՛Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց՛՛: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Նոյեմբերի 10-ին, ժամը 22.55-ի […]

Աշոտյանի արձակուրդը՝ Բրյուսելում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օգտագործելով 2013 թվականի հերթական արձակուրդից մնացած օրերը, նոյեմբերի 12-15-ը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին: ՀՀ ԿԳ նախարարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին:

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Պարոն նախագահ,Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։ Պարոն նախագահ, Երկու տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք վերահաստատելու այս կազմակերպության հիմնադրման տեսլականը. ձգտումը խաղաղության և մարդկության գաղափարներին` կրթության, գիտության […]

Մենք ի՞նչ գործ ունենք սենց բաների հետ /վիդեո/

Henaran.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, որ ինքն է միջնորդել նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ՎՊ նախագահի պաշտոնում կրկին Իշխան Զաքարյանի առաջադրման համար: Այս և այլ հարցերի պատասխանը՝ տեսանյութում:

Բողոքարկենք որ ի՞նչ լինի

  ”Իշխանությունն, ինչպես միշտ, մնաց իր ոճին ու ձեռագրին հավատարիմ, գործի դրվեցին աննախադեպ և աննկարագրելի լծակներ, երևի թե իշխանական ընտրական այդպիսի լծակներ՝  ճնշումներ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, համապետական ընտրությունների ժամանակ նույնիսկ նման ռազմախոհությամբ չէին լծվել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ գնահատելով Արարատում երեկ կայացած ընտրությունները:  ՛՛Եթե այդ լծակների գործադրման արդյունքում առավելությունը երեք հարյուր […]

Ձեր գծիկները, ծիտիկները և խաչիկները դնելիս ուշադիր եղեք

 Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին կքվեարկի ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: Այս մասին հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Որպես օրիանակ ունենալով ՀՀ գլխավոր դատախազի քվեարոկւթյունը, երբ շատերն ասում էին, որ դեմ են քվեարկել, սակայն դեմ ձայները երեքն էին, Սուքիաս ԱԱվետիսյանը հարկ համարեց հիշեցնել. ՛՛Նորից հարկ եմ համարում քվեաթերթիկը ներկայացնել և բացատրել. ովքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի