25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում. ԵՀՄՖ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից: Համագումարին ներկայացվեցին և քննարկվեցին աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերին առնչվող խնդիրների լուծմանը միտված առաջարկություններ, մասնակիցները հաստատեցին գործողությունների հստակ […]

Ամերիկացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Բարաք Օբամայի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և […]

Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ: Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: ՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և […]

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ճնշումը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ

Ria.ru-ի փոխանցմամբ` Եվրամիության ղեկավարները դատապարտել են ճնշումը, որը Ռուսաստանի բանեցնում է Ուկրաինայի եւ հետխորհրդային տարածքի մյուս երկրների նկատմամբ, որոնք փորձում են ընդլայնել առեւտրային կապերը ԵՄ-ի հետ: “Մենք չենք հանդուրժի այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող մեջքով շրջվել նրանց”,- նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամենամյա ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: […]

Կշարունակեն այնքան, մինչեւ հրաժարական տան /վիդեո/

Քաղաքացիական 3 ակտիվիստներ արդեն ամիս ու կես նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են  տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի  և “Երևանտրանս” ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը : Նստացույցի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանից  Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ են նրանք ակնկալում և արդյոք այսպես ասած “արհամարված” վիճակը չի հոգնեցնում ու հիասթափեցնում: Սուրեն Սահակյանը վստահեցրեց, […]

Ինչու է ՛՛անհետացել՛՛ Մեհրիբան Ալիեւան. Ազգ

Ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Մեհրիբան Ալիեւայի “անհետանալու” խնդրին: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը շարունակում է իր “թանկագին կեսին” հեռու պահել նախընտրական քարոզչությունից: Ադրբեջանի առաջին տիկնոջ անունը ջնջված է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մամուլից, էլեկտրոնային լրատվամիջոցներից, մի բան, որ ադրբեջանական քաղաքական ավանդույթների շրջանակներում չի տեղավորվում: Գրում է ՛՛Ազգ՛՛-ը: Սակայն եթե ուշադրություն դարձնենք հարեւան երկրից […]

ՌԴ պետդուման կոչ է արել ագրեսիա չիրականացնել Սիրիայի դեմ

ՌԴ պետդուման հայտարարություն է ընդունել, որում ԱՄՆ Կոնգրեսին եւ աշխարհի խորհրդարաններին կոչ է արել թույլ չտալ Սիրիայի դեմ ագրեսիա, փոխանցում է Взгляд-ը։  Դումայի բոլոր 4 խմբակցություններն աջակցություն են հայտնել փաստաթղթին։  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու ռուսական առաջարկով պայմանավորված՝ ԱՄՆ-ն պետք է հետաձգի Սիրիային ռազմական հարված հասցնելու […]

՛՛Բոյկոտել՛՛ է վարչապետին. Ժողովուրդ

2012 թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն Աժ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական Է եղել ՎՊ-ի համար: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլեւս կառավարության նիստերին չի մասնակցում: Զաքարյանը ՛՛բոյկոտ՛՛ Է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել իր տեղակալներին ներկայանալ նիստերին: Ու երկար […]

Համաներում կլինի՞. Ժամանակ

Թերթը գրում է, որ տեղեկություն է շրջանառվում, որ խորհրդարանական միջանցքներում սպասում են համաներման մասին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը’ Անկախության 22-ամյակի առթիվ: Իշխանություն­ներն առայժմ պաշտոնապես ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում են նման նախաձեռնությունը: Ինչպես, հավանաբար, շատերն են հիշում, վերջին համաներումը տեղի ու­նեցավ 2009 թվականին, որով Սերժ Սարգսյանն, ըստ էության, լուծեց քաղբանտարկյալների հարցը, որ ծանրա­ցել էր նրա […]

՛՛Երևան մոլի՛՛ կառուցմամբ զբաղվում է Արագած Ախոյանը. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ ”Երեւան մոլ” առեւտրի կենտրոնի շինարարության իրականա­ցումը նախագծի սեփականատերերը վստահել Է ԲՀԿ խմբակ­ցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շի­նարարական ընկերությանը: Սրշակունյաց 34/1 եւ 34/3 հասցե­ներում կառուցվող առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի վերա­բերյալ թերթի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ շինարարությունն իրակա­նացնում Է ՛՛Սպիտակ տուն՛՛ ՍՊԸ-ն: Այս ընկերությունում, դատե­լով ՀՀ Էլեկտրոնային ռեգիստրում առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված