19 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԱԺ արտահերթ նիստը ձախողվեց /վիդեո/

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. ներկա էր 45 պատգամավոր: Նիստը ընդմիջվեց 3 ժամով՝ օրենքի համաձայն՝ քվորում ապահովելու համար:

Թե ինչն էր պատճառը, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց նիստին, այն դեպքում, երբ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե կմասնակցեն, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես մեկնաբանեց. ՛՛Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ մասնակցության հարցում, իսկ խմբակցության հայտարարությունը Գալուստ Սահակյանը կներկայացնի քիչ անց՝ ճեպազրույցների ժամանակ՛՛: Ինքը՝ Շարմազանովն այս օրենքին կողմ է քվեարկել:

Հիշեցնենք, վերոնշյալ օրենքով հունվարի 1-ից նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին եւ դրանից հետո պարտադրված են պարտադիր պետք է աշխատավարձի 6,6-ից 13 տոկոսը փոխանցել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո դրանք ստանալու պայմանով: Արտահերթ նիստը հրավիրված էր այս դրույթը հետաձգելու միտումով, ինչը, փաստորեն, ձախողվեց: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ