04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման  և խորացման գործում:

Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և նշել, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու հումանիտար բնագավառներում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հիշեցրել է, որ այս ընթացքում ստեղծվել է նաև հայ-իտալական առևտրային պալատը, որը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ և ներդրումներ: Սկապինիի խոսքով՝ տարեցտարի մեծանում է իտալացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, ինչը երկու ժողովուրդների կապերի ամրապնդման լավագույն ուղիներից մեկն է:

Բրունո Սկապինին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Վերոնայում կազմակերպել հայկական երաժշտության մեծ երեկո: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:    

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ