18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գալուստ Սահակյանը Սասունցի Դավիթ չի

“Դա միանձնյա որոշում չի, 70 պատգամավորը եղավ միաձնյա՞, ինչի՞ ես Սասունցի Դավիթն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ”,-այսպես բացատրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ՀՀԿխմբակցության կողմից ԱԺ արտահերթ նիստի բոյկոտը : 

Ըստ նրա, պատգամավորները ազատ են իրենց որոշման մեջ եւ կոնկրետ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում եւ նորից քննարկում սկսելը իմաստ չունի:

Հիշեցնենք, արտահերթ նիստում պիտի քննարկվեր “ Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը: Գալուստ Սահակյանը հերքեց նաեւ այն լուրերը, թե պատգամավորները մասնակցում են Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին եւ չեն եկել նիստի. 

“Ախմախություն, հարսանիքներն առավոտյան չեն լինում”:

Ընդդիմությանը Գալուստ Սահակյանը հորդորեց մեծ-մեծ հայտարարություններ չանել՝ “եթե փոքրամասնություն են, փոքր-փոքր պիտի խոսեն ու փոքր-փոքր պայքարեն”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ