21 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՂՀ ԱԳՆ-ն ընդունել է ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարին

Ս.թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային, որը ժամանել է ԼՂՀ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության  ղեկավար Նիկոլաս Ֆլյորին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ