06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով որոշմանը, որ Հայաստանը Մինսկում ստանձնել է պարտավորություն չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն, հարցրեց. ՛՛Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի որ հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին: Որն է Մաքսային միության շահը, չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը մեկ շահ, Ղազախստանն էլ՝ մեկ այլ […]

Կառավարությունն ԱԺ-ին չի ճնշում

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրեց երեկվա հայատարության ժամանակ հնչեցրած հարցը: Ըստ նրա՝ Կառավարությունն ԱԺ-ի թողտվությամբ յուրացրել է օրենսդիր իշխանությունը և ինքն է թելադրում ոչ միայն ընդունվող օրենքների բովանդակությունը, այլև հերթականությունը։ Ջհանգիրյանն ընդգծեց, որ օրենքներում մի շարք փոփոխություններ են կատարել, իսկ օրենսդրությունը կենսական օրգանիզմ է։   ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ համաձայնեց, […]

Այսպես է ընդունված հա՞, դուք ինչ ասում եք, անցնո՞ւմ է, Բեգլարյանը՝ Փոստանջյանին

Կառավարության նոր որոշումը, որ տաքսու վարորդները  դեղին պետհամարանիշների փոխարեն սպիտակ պետհամարանիշներ պետք է ունենան ու նաև մեքենաներում էլ պիտի տեղադրվեն ինքնակպչուն ժապավեններ, երեկ բավական վարորդների դժգոհությունն էր առաջացրել: Վորորդները սրա հետ կապված երեկ ասուլիս էին տվել, իսկ այսօր այս խնդիրը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:  ՛՛Ընդունվելու է նախագիծ, ու […]

Ի՞նչ սպասել նախագահների հանդիպումից

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասպանի ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե արդյոք որևէ առաջընթաց է սպասվում ԼՂՀ հիմնախնդրի լուծման հետ կապված, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:   ՛՛Առաջին տեղեկատվությունը, որ այս պահի դրությամբ մենք հրապարակել ենք, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ու լինելու է հանդիպում ՀՀ […]

Նախարարը պարզաբանում է Փաշինյանի կասկածները

՛՛Նիկոլ Փաշինյանը ցանկացել է տեսակցություն ունենալ այդ պահին մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները քննիչի որոշմամբ սահմանափակված են եղել, այսինքն՝ արգելք է եղել և այս դեպքում տվյալ անձի հետ հանդիպելու համար կա օրենքով միայն մեկ բացառություն, ինքը կարող է այդ հանդիպումն ունենալ միայն իր փաստաբանի հետ, սա երեք չի կարելի արգելվել։ Մանցածի պարագայում լենելով նախաքնության […]

ԱԺ նախագահը երեք հարց ունի կառավարությանը

՛՛2014 թվականի բյուջեի եկամուտների մասը քննարկելիս մենք կենտրոնանում ենք վարչարարության վրա, բայց հարցը ավելի խորքային է՛՛,-այսօր 2014 թվականի բյուջեի քննարման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ապա նա հարցրեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, թե  ինչ միջոցներ է առաջարկում Ֆինանսների նախարարությունը, որ մի կողմից փորձի  կրճատել ստվերը, մյուս կողմից օժանդակի, որ վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր […]

Նախագահի աղջիկը խոսել է ուժայինների կատարած ապօրինություններից

Ուզբեկստանի նախագահի աղջիկը` Գուլնարա Կարիմովան, Թվիթթերի իր էջում անդրադարձել է երկրի հատուկ ծառայություններին: Նա մասնավորապես խոսել է նախագահի անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է topnews.ru-ն:   Կարիմովան գրել է, որ հատուկ ծառայությունները ցուցադրական ձերբակալություններ են կազմակերպում, ծեծում իրենց աշխատակիցներին, խմում ծառայության ժամանակ: Գուլնարա Կարիմովան հայտնի է իր սկանդալային հայտարարություններով: Գուլնարայի քույրը` Լոլան, ВВС-ին ասել է, որ հայրը դժգոհ […]

Հայաստանի բնակչության 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանը

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “ԱԻՄ” առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանը: Բանախոսը ներկայացրեց իրենց կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները, համաձայն որոնց` հայաստանցիներից շատերը դեմ են ՄՄ-ին: “Հարցաթերթիկի բովանդակությունն այն է, թե տեղյակ են արդյոք Եվրամիությունից եւ Մաքսային միությունից: Մասնակցել է 1284 հոգի, որոնց 27 տոկոսը չի […]

Էս ի՞նչ բյուջե եք բերել

 ՛՛Էս ի՞նչ բյուջե եք բերել. եկամուտներին վերաբերում է մեկ էջ: Սահմանադրությամբ` բյուջեն եկամուտներ ու ծախսեր են: Այս բյուջեի մեջ չկա բացատրություն աճի վերաբերյալ, չկա ճյուղ առ ճյուղ եկամուտների վերլուծություն, ինչպես ճյուղ առ ճյուղ ծախսերն են, չկա ըստ հարկատեսակների կանխատեսում՛՛,-այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բագրատյանը […]

Հայաստանը պետք է հաղթահարի Թուրքիայի հանդեպ անվստահությունը. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական հեռուստաընկերության եթերում ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Թուրքիա կատարած այցի ժամանակ քննարկվել են Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ “Հայաստանը պետք է հաղթահարի մեր հանդեպ ունեցած անվստահությունը, ինչպես նաեւ չանտեսի Ադրբեջանի արդար պահանջները”,- ասել է Դավութօղլուն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի