04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ի ղեկավարությունը պետք է գնա նոր ինքնամաքրման ճանապարհով

“Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ողջունում է ազատամարտիկների պայքարը և աջակցում:  Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ բազմաթիվ կուսակցություններ են միացել ազատամարտիկների պայքարին, իսկ որոշ իշխանական կուսակցություններ էլ իրենց հեռու են պահում գործընթացից:

՛՛Այն քաղաքական ուժերը, ովքեր օգտվում են իշխանական կարմոշկայից, օրինակ՝ երկար ժամանակ նման փորձեր էր անում ՕԵԿ-ը, մենք մոռանում ենք 2004 թվականի ապրիլը, երբ այդ կուսակցության նախագահը իր տարածքում տեղավորեց մահակավորների, որոնք ջարդեցին ժողովրդին. նա ինչպե՞ս կարող է մասնակցել այս գործընթացին՛՛:  

Նույնը, ըստ Մարգարյանի, վերաբերում է նաև նախկին ընդդիմադիր Արտաշես Գեղամյանին:  ՛՛Մենք որոշել էինq պաշտպանել իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ, բայց ինչպես վաճառվեց, որտեղ հայտնվեց, բոլորս տեսանք:

Նրանք չեն կարող այս արդար գործին մասնակցել, սա արդար գործ է, սա պատերազմի գործ է, կռիվ ենք տալիս ներքին թշնամու հետ, իսկ այս գործում պետք է առնվազն ազնիվ լինել՛՛,-նկատեց նա:

Մարգարյանը հիշեցրեց, որ պահանջում էին նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, Բաղրամյան 26-ի դիմաց բավական մեծ զանգված էր հավաքվել, սակայն Գեղամյանը և այլ լիդերներ կրկին դավաճանեցին:

Գառնիկ Մարգարյանը հայտնեց, որ ազատամարտիկների պայքարին չի մասնակցել ՀՅԴ-ը: ՛՛ՀՅԴ-ի ղեկավարությունը պետք է գնա նոր ինքնամաքրման ճանապարհով՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ