28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուի այցը Հայաստան եւ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում Թուրքիայի ԱԳՆ Ահմեթ Դավութօղլուի այցը Հայաստան: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ այսօր թուրքական պարբերականներից մեկը գրել էր, որ Հայաստանը պաշտոնապես Դավութօղլուին  հրավիրել է` մասնացկելու  դեկտեմբերի 12-ին Երևանում  կայանալիք ՛՛Սևծովյան  տնտեսական համագործակցություն՛՛  կազմակերպության  (ՍՏԾՀ) ժողովին: 

Թուրքագետը նշեց, որ քանի որ և Հայաստանը, և Թուրքիան այդ կազմակերպության անդամներ են, տարբեր առիթներով ու ֆորմատներով հանդիպումներ լինում են դիվանագետների ն նախարարների մակարդակով ևս: Բացի այդ, Թուրքիայի նախկին ԱԳՆ-ը ևս այցելել է Հայաստան:

”Եթե նախարարների ֆորմատով հանդիպում է, մեր կողմից հրավերը տեղավորվում է դիվանագիտական էթիկայի սահմաններոմ ու Թուրքիայի որոշելիքն է այցելել, թե ոչ”,-կարծում է  թուրքագետը` հավելելով, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը ձեռնտու կլինի այցը Երեւան:

 ”Միգուցե դա նրանց հնարավորություն տա ևս մեկ անգամ կեղծ հայտարարություն անելու, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակվում են, և իրենք էլ տարատեսակ հանդիպումներ են ունենում”: 

Հարցին, թե արդյոք այդ այցը կարող է երկորրդ շունչ հաղորդել հայ-թուրքական արձանագրություններին, Մելքոնյանը պատասխանեց, որ դա կարող են անել նաև տարածաշրջանում նոր զարգացումները:

Այս պահին Թուրքիայի ներքին քաղաքականության  մեջ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ մի փոքր ակտիվացում կա: Սակայն սրանք կարելի է կապել նաև 2015 թվականի մոտենալու հետ:

 ”Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ թուրքական կողմը փորձում է իմիտատիվ բնույթի քայլեր անել”,-շեշտեց թուրքագետը: Նա այս տարածաշրջանում որպես նոր իրողություն դիտարկում է Հայաստանի բանակցությունները Մաքսային միությանն անդամակցության առնչությամբ: Այս ամենը հաշցի առնելով Մելքոնյանը չի բացառում նաև այս հարցում որաշակի փոփոխությունը: 

Ինչ վարեաբերում է ԼՂՀ-ի հարցում թուրքական կողմի ունեցած ազդեցությանը, և նրան, թե արդյոք Թուրքիան կհամաձայնի մի օր փորձել մի կողմ քաշվել հիմնախնդրից, մեր զրուցակիցն ասաց. ”ԼՂՀ-ի հարցում թուրքական կողմի ցանկությունն է եղել ներգրավվել որպես ակտիվ անդամ, և ամեն անգամ հանդիպել է հայկական դիվանագիտության կոշտ արձագանքին”:

Ռւբեն Մելքոնյանի խոսքով` այդ հարցում Թուրքիան չի կարող օբյեկտիվ լինել և ինչպես միշտ սահմանափակվելու է իր կողմնակալ դիրքով` ի օգուտ Ադրբեջանի` խեղաթյուրելով  ԼՂՀ-ի պատմական հարցը:

”Բայց թուրքական դիվանագիտությանը հենց ձեռնտու կլինի նվազեցնել իր կախումը Ադրբեջանից ու դադարեցնել հայ-թուրքական հարաբերությւոնների կարգավորումը պահպանել ԼՂՀ-ի կոնֆլիկտով”,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ