01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է մեղավոր ՛՛բեսպրեդելի՛՛ համար

Ազատամարտիկների հերթական համահավաքին՝ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը անդրադարձավ այսպես ասած ոստիկանության “զորավոր դերին” հասարակության կյանքում: Նախկին քաղբանտարկյալը նկատեց, որ եվրոպական երկրներում ոստիկանը ամենագնահատված մարդկանցից է համարվում.”Ուրիշ երկրներում փաստորեն սիրված մարդկանցից ամենասիրված մարդը՝ դա ոստիկանն է, որի հետ բոլորը երազում են նկարվել”:

Համեմատական եզրագիծը հատվեց սակայն մեր երկրի օրինակով ուր.”Գիտեք ինչն է պատճառը, այսինքն՝ ոստիկանության մեջ քաղաքացին տեսնում է այդ երկրի պաշտպանին և դրա համար նրան հավատում են, սիրում են, վստահում են: Իսկ մեր մոտ աջ ու ձախ՝ ոստիկանները անգրագետ, մարդկանց հետ շփվելիս չեն տիրապետում անգամ գրական հայերենին: Նրանք կոչված են, որ մեր խաղաղությունը ու անվտանգությունը ապահովվեն, բայց հարձակվում են մեր վրա”:

“Էսքանից հետո մեր քաղաքացիները ոնց վստահեն ոստիկանությանը”,- ասաց Վարդան Մալխասյանը` հավելելով, որ մենք`շարքային քաղաքացիներս էլ ենք մեղավոր մեր երկրում ստեղծված ՛՛բեսպրեդելի՛՛ համար:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ