Հիմա տեսա՞ք ..
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է.
՛՛Հիմա տեսա՞ք, որ մեր նախագահը հեռատես էր…Մաքսային միության հետ կապված նրա որոշումը ճիշտ ժամանակին էր և կշռադատված: Եթե մենք այդ միության մեջ մտնեինք լուրջ, ակնհայտ, մեր տնտեսության, պաշտպանության հետ կապված կործանարար հետևանքներից և Ուկրաինայի երեկվա որոշումից հետո, ապա Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մեր ՛՛մատնաչափիկ՛՛ էկոնոմիկայով քոռ կոպեկ չէր արժենա և այդ նշանակությունը չէր ունենա: Ի վերջո, եթե Ուկրաինայի նման հզոր երկիրը չդիմացավ այդ ճնշումներին, Հայաստանի մասին խոսք լինել չի կարող:
Ի
սկ այսպես Հայաստանի որոշումը ժամանակին էր, կշռադատված, բխում էր մեր ռազմավարական շահերից և ամենակարևորը` կամավորի տպավորությամբ…
Իսկ Արևելյան գործընկերության ծրագրի ջատագովները, ռուսները ՛՛կամ-կամ՛՛-ի կոշտ քաղաքականության փոխարեն, պետք է հիմա մի կողմ շպրտեն իրենց ամբիցիաները և պետք է ոչ թե հակակշիռ միություններ ստեղծեն, այլ արդեն մտածեն համագործակցության եզրեր գտնելու, ինչու չէ այդ համագործակցությունը նաև խորացնելու մասին…Բայց կանե՞ն…
Դե ինչ, սպասենք դեպքերի հետագա զարգացումներին՛՛: