06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանը խախտել է Երեւանի ավագանու կանոնակարգը. “Բարեւ Երեւան”

Ավագանու«Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հետևյալ խնդրով. «Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի» 20-րդ կետի համաձայն՝ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ  ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»: Ս.թ. նոյեմբերի 11-ին՝  Ավագանու հերթական նիստից երկու շաբաթ […]

Անդրադարձել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը

Շվեյցարիայի Համադաշնությունում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև 2014թ. ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնող […]

Նաիրա Զոհրաբյանը լիդեր էր դարձել /վիդեո/

Ազգային ժողովի չկայացած արտահերթ նիստից հետո ընդդիմադիր պատգամավորները մնացին դահլիճում: ԲՀԿ խմբակացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “լիդեր “  էր դարձել եւ քննարկում էր սկսել: Ավելի ուշ պարզվեց, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային պատգամավորները քննարկում են համատեղ հայտարարության տեքստը: Չի բացառվում, որ նրանք կրկին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն ներկայացնեն: Հիշեցնենք, որ նիստում պիտի քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի […]

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Օրակարգում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր: Էրդողանին կուղեկցեն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ովքեր կմասնակցեն ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով 4-րդ հանդիպմանը: Ծրագրվում է նաև Էրդողանի առանձին հանդիպումը Ռուսաստանի […]

“ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի”

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխանցում է Trend գործակալությունը; Նա նշել է, որ իրենք ողջունում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման  մտադրությունը:  նա նշել է նաեւ, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Ինչու է ուշանում Վահան Հովհաննիսյանի նշանակումը /վիդեո/

Նոյմեբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովին Հայաստանյան պատվիրակության կազմը դեռեւս հայտնի չէ:  Այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչ կազմով է Հայաստանը ներկայանալու Վիլնյուս: Փոխնարարից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է ուշանում ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում դեսպան նշանակումը : Հարցին Քոչարյանը չպատասխանեց: 

Գալուստ Սահակյանը Սասունցի Դավիթ չի

“Դա միանձնյա որոշում չի, 70 պատգամավորը եղավ միաձնյա՞, ինչի՞ ես Սասունցի Դավիթն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ”,-այսպես բացատրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ՀՀԿխմբակցության կողմից ԱԺ արտահերթ նիստի բոյկոտը :  Ըստ նրա, պատգամավորները ազատ են իրենց որոշման մեջ եւ կոնկրետ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում եւ […]

Ուկրաինայի ԱԳ նախարարը կարծում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգել չի կարելի

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան ասել է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգել չի կարելի, փոխանցում է РИА Новости-ն: Բանն այն է, որ օրերս ուկրաինացի գործարարները խնդրել էին երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչից գոնե մեկ տարով հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է նոյեմբերի վերջին, Վիլնյուսում։ Գործարարների հայտարարության մեջ ասված էր, որ իրենք մեծ խնդիրներ […]

Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է զորամասեր /ֆոտո/

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը: ՀՀ և ԼՂՀ […]

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման  և խորացման գործում: Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և նշել, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի