02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովը՝ Վ. Պուտինի այցից /վիդեո/

՛՛Կուսակցությունը գտնում է, որ Ռուասաստանի դաշնությունը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, և մենք, որպես ՀՀ իշխող քաղաքական ուժ, շահագրգռված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան թե հումանիտար, թե տնտեսական, թե քաղաքական, ռազմական, մշակութային ոլորտներում, և ես կարծում եմ, որ այդ հետաքրքրությունը  երկուստեք է՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված բողոքի ցույցեր են սպասվում:

   Շարմազանովը շեշտեց, որ Հայաստանն ունի մեկ ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ը, միաժամանակ ունի բազմաթիվ գործընկերներ ու բարեկամներ: ՛՛Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի սպասվելիք այցից հետո այդ հարաբերությունները կդրվեն էլ ավելի բարձր մակարդակի վրա՛՛,-հավելեց ՀՀԿ խոսնակը: 

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ