27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը Գյումրի է գալիս հասկացնելու /վիդեո/

Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը կարծում է, որ սկսվում է համաշխարհային կենտրոնների ձևավորման ցիկլ համաշխարյաին պատմության մեջ, որտեղ Ռռուսաստանը Հայաստանին դիտում է՝  որպես բարեկամ երկիր: ՛՛Այս խաղում, ես կարծում եմ, որ զիջումներ ու ներողամտություններ շատ քիչ են լինելու՛՛,-այսօր ասուլիսին ասաց Շիրինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը դեպքում Ռուսաստանն օգտագործեց գեոպոլոիտիկայի օրինաչափությունները, իսկ Ուկրաինայի պարագայում՝  գեոտնտեսական օրինաչափությունը: ՛՛Դժավարանում եմ ասել՝ Ուկրաինան Մաքսային միություն կմտնի, թե չէ, բայց որ Եվրոպա չի գնալու, դա հաստատ է՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ Հայաստանին ձեռնտու է, որ Ուկրաինան Մաքսային միություն չմտնի: ՛՛Մեզ համար մրցակից էր, մենք կունենայինք պատվերներ, որ կարող էր Ուկրաինան տանել՛՛:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետը նկատեց, որ մենք ինքնիշխանության կորուստ չենք ունենում, և եթե իշխանությունն ու ընդդիմությունը խելոք լինեն, կարող են շահել ՄՄ-ից: ՛՛Կուզենայի, որ ամբողջ էլիտան կարողանար ստեղծել այն հայեցակարգը, որ Հասյատանը դարձնի գիտարտադրական միավոր՛՛:

Բացի այդ, նա ընդգծեց, որ եթե Հայաստանը չմիանար ՄՄ-ին, անվտանգության խնդիրը բավական լուրջ կլիներ: ՛՛Ինչպես Խրիմյան հայրիկի դեպքում էր, երկաթե շերեփ տվեցին, ասեցին, եթե չվերցնեք, կսպանենք՛՛:

 Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը՝ նա նշեց, որ հայկական բանակը հզորանում է, և դա պետք է ոչ թե քննադատել ու ողբով ընդունել, այլ ողջունել:՛՛Եթե Վ. Պուտինը գալիս է Գյումրի, այսինքն՝ սահմանային գոտին անխորտակելի ամրոցի է վերածվում, և թուրքերի, և Արևմուտքի համար՛՛: Քաղաքագետը նաև կոչ արեց չհավատալ եվրոպացիներին, ովքեր առերես սեր են ցույց տալիս: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ