24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Վարչապետը ողջունեց ՍԴՀԿ-ը

՛՛Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն՛՛ այսօր համագումար է անում: Կուսակցության 9-րդ համագումարը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով ու կուսակցության օրհներգը:

Չնայած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ ներկա չէր, սակայն նա ողջույնի խոսք ուներ, որն ընթերցեց նրա օգնական Հայկ Թութունջյանը:  ՛՛Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են և նրա շահերից է բխում դրանց գործունեությունը՛՛,-ասված էր վարչապետի ողջույնի խոսքում:

Այնուհետ հավաքվածներին ողջունեցին ՛՛Ռամկավար ազատական՛՛ կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: ՛՛Ես տասնամյակներ է, որ առնչվում եմ ձեր կառույցի գործունեության հետ, ինձ տպավորել են այն աշխատանքները, որոնք տարվում են հատկապես հայապահպանության գործում՛՛,-նշեց նա:

 Համագումարն ավարտվեց ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի խոսքով:՛՛Չենք սխալվի, եթե նշենք, որ Հայաստանի անկյունադարձային այս իրավիճակը շարունակվում է, և իբրև հնչակյաններ՝ մենք մեղավոր ենք, իսկ ժողովուրդը՝ ոչ՛՛,-շեշտեց նա:

Համագումարի առաջին օրն այսքանով ավարտվեց, իսկ կուսակցության ատենապետ կընտրեն վաղը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ