28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Շարմազանովի խորհուրդն ընդդիմությանը /վիդեո/

՛՛Ցույցերին, օրինական բողոքներին, քաղաքական բազմակարծությանը շատ դրական ենք վերաբերվում, որովհետև մենք ժողովորդավարական երկիր ենք, ու ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես էլ ՀՀ-ում հասարակության մի մասը, ինչպես բոլորը իրավունք ունի իր կարծիքը հայտնելու օրենքի սահմաններում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում պարտադիր կուտակային կենսաթոշակային  համակարգին ու դրա դեմ արվող ցույցերին, պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ հանգիստ է վերաբերում ցույցերին, հարցի մյուս կողմն է՝ համամիտ է, թե ոչ: 

Ինչ վերաբերում է համակարգին, ապա ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ այն քննարկվել է տարիներ շարունակ բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդարանում: ՛՛Փաստն այն է, որ այդ քննարկումների արդյունքում ընդունվել է օրենք, և այդ օրենքը  պետք է մտնի կիրառության մեջ՛՛,-ասաց նա ու շարունակեց ՛՛Շատերն ասում են՝ ընդդիմություն կամ հասարակության մի հատվածը դեմ է, ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական եկրներում , նման բան չի լինում, որ իշխանությունն իրականացնի ընդդիմության ծրագրերը, դրա համար միայն մեկ ձև կա՝ ընտրություններում հասնել առավելագույն ձայների:

 Կա իշխող կոալիցիա, որը 2012 թ-ին պառլամենտական ընտրությունների ժամանակ ստացել է ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն, իսկ դա նշանակում է  վստահության մանդատ, դա նշանակում է, որ հասարակության մեծամասնությունն ինձ պատվիրում է իրականացնել իմ կառավարության քաղաքականությունը առաջիկա 5 տարիների ընթացքում՛՛:

ԱԺ փոխնախագահը ընդդիմությանը հետևյալ խորհուրդն է տալիս. ՛՛Ես շատ եմ հարգում իրենց կարծիքները, կարծիք արտահայտելու իրավունքը, բայց կարծում եմ՝ նրանք պետք է սպասեն 2017 թվականին՛՛:   

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ