11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բորդյուժան ասաց` ինչու է Մոսկվան զենք վաճառել Բաքվին /վիդեո/

Այսօր` հունիսի 26-ին Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի “Ռազմական բաղադրիչի ձեւավորման  քաղաքական անվտանգային ուղենիշները” թեմայով 2-րդ ռազմավարական-քաղաքական ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ “ՀԱՊԿ-ի ինստիտուտ” ոչ առեւտրային կազմակերպութունը: Ֆորումին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը […]

Ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին ՌԴ կողմից 1 միլիարդ դոլարի զենքի փոխանցումից հետո. “Ազատ դեմոկրատների” հայտարարությունը

Այսօր Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել այն մասին,որտեղ կիսել են իրենց մտահոգությունը ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ. Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը […]

Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար

Ես հազվադեպ եմ անդրադառնում առեղծվածային սպանություններին, սակայն այս անգամ բացառություն կանեմ, հաշվի առնելով 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքները եւ դրա հնարավոր կապը Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ: Գաղտնիքը բացելու առաջին բանալին, որ ձեռքս ընկավ, 1921 թ. ապրիլի 3-ին “Պիտսբուրգ պրես” թերթում հրապարակված մի հոդված էր հետեւյալ վերնագրով. “Համբերատար հետեւել է նրան թաքստոցում […]

Հայաստանը օժանդակության կարիք ունի. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, ասել է. “Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական […]

Չեզոք մնալը կփրկի. Շիրակի մարզպետը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել չարաշահումների գործով

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզում կատարված չարաշահումների առիթով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել: Մարզպետը հայտարարել է, որ չնայած խախտումները նախկին մարզպետի օրոք են եղել, բայց “թասիբի հարց ա”:  Ցոլակյանը մասնավորապես ասել է, որ պետք է վերականգնել վնասի այն չափը, որը կապ ունի մարզպետարանի աշխատակիցների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի մարզի ֆինանսական չարաշահումների մի […]

“Սա շինծու հարց է” . Իսագուլյանը ոչ Եվրոմիությանն է կողմ ոչ Եվրասիականին

Արդյո՞ք  այս կամ այն “միությանը” միանալը կարող է բարենպաստ պայմաններ ապահովվել Հայաստանի համար: Միանալուց էլ ո՞րն է ճիշտը՝ գնալ Եվրոմիություն թե՞ Եվրասիական միություն: Այսօր ըստ էության քաղաքական դաշտը բաժանված է տարբեր հատվածների, և ամեն մի հատվածը իր հեթին հակված է իր կարծիքով ամենաարդյունավետ ելքը առաջարկելուն: Ամեն դեպքում ո՞րն է ճիշտը: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց […]

Հայ-լեհական առեւտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին. Սերժ Սարգսյանի օրակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօր Վարշավայում մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առեւտրատնտեսական կապերին, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար […]

ԵՄ-ը կվերսկսի Թուրքիային անդամագրելու բանակցությունները

ԵՄ երկների ԱԳ նախարարները որոշում են կայացրել վերականգնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու շուրջ տարվող բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2010-ին: Բանակցությունների նոր փուլի մեկնարկը նշանակված է հոկտեմբերին, գրում է “Hürriyet Daily News”-ը: Ավելի վաղ նախատեսվել էր, որ բանակցությունները կվերականգնվեն հունիսի 26-ին, սակայն Գերմանիան, Նիդերլանդները եւ Ավստրիան դեմ են եղել: Հետաձգմանը կողմ է հանդես եկել մասնավորապես պաշտոնական Բեռլինը, որը […]

1 միլիոն, միլիոն ու կես… որքան արժե Գալուստ Սահակյանի հանգիստը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ամռանն էլ է աշխատում և դեռ չի որոշել, թե որտեղ է հանգստանալու ամառային ամիսներին: ”Ամբողջ արձակուրդներին ես աշխատում եմ, ինչպես սովորաբար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը: ”Բացառված չի, որ ինչ-որ մի տեղ կգնամ, բայց հատուկ նշանակություն չեմ տալիս, որ այս կամ այն տեղը գնամ”,-նշեց նա: Մեր դիտարկմանը, որ աշխատելուց զատ […]

ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը: Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի