12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

“Չի կարելի լիովին նվիրվել ռուսին”

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները պարտավորվել են միմյանց փոխանցել որոշ հողատարածքներ. Ի՞նչ նպատակով է Ռուսաստանը ընդլայնում 102-րդ ռազմաբազան Հայաստանում եւ կոնկրետ ի՞նչ է ծրագրում ՌԴ-ն ՀՀ-ում տեղակայված ռազմակայանի հարցում:  Անդրադառնալով այս հարցին` քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս գործընթացը դժվար, բայց շատ շահավետ է մեզ համար.

“Կա թուրքական սպառնալիք, ՀՀ քաղաքական ռազմական ղեկավարությունը բնական է, որ պետք է հոգ տանի երկրի անվտանգության համար, դրա համար այս դաշինքը ստեղծվում է: Դրա համար բնական է, տարածք է պետք, ուղղակի մեր իշխանության մոտ չկա վստահություն, որ այս հարցը չքննարկվի: Ես կարծում եմ, որ սա պետք է թողնվեր ռազմաքաղաքական իշխանությանը: Կարող է սխալներ լինեն, որոնք չպետք է լինեն, բայց դիտավորյալ սխալներ չեն լինի: Սա բխում է Հայաստանի շահերից, ապագայում ՀՀ-ի դերն ու նշանակությունն ավելի մեծանալու է”,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի` մենք պետք է տրամադրվենք շահելուն, Արեւելյան Հայաստանը պետք է ամբողջանա, եւ, բանախոսի կարծիքով, Ռուսաստանի դաշինքն այդ հնարավորությունը տալիս է:

ՀՆԽ հետախույզ Վովա Վարդանովն էլ նշեց, որ չի կարելի ոչ մի փորձ հաշվի չառնել.

“2008թ.-ին Օսեթիայում խաղաղ բնակիչներին, որոնց պետք է պաշտպանեին, չէին պաշտպանում, ինչքանով ենք համոզված, որ մեր տարածքում դա տեղի չի ունենա: Նման պայմաններում ռազմական բազան գործել չի կարող, դրա համար իրենց նոր տարածք տրամադրելը օրինաչափ եմ համարում, ռուսական զորամասն այստեղ զալոժնիկ է մնում”,- ասաց նա:

Ըստ բանախոսի` ռուսական բազայի հարցը ուրիշ կերպ պետք է քննարկենք.

“Պետք է նախ պայմանագրի մեջ կետ մցնենք, որ այդ հրամանատարների գլխին մի կոմիսար դնենք, որ հակահայկական քայլեր չանեն: Պետք է քննարկել, որ մենք վերահսկողություն չենք իրականացնում նրանց վրա: Չի կարելի լիովին նվիրվել ռուսին: Մենք պետք է թույլ չտանք, որ հայկական շահերը պաշտպանող համակարգից դուրս քայլ լինի”,- նշեց նա:

Ի պատասխան` Լեւոն Շիրինյանն էլ նշեց, որ օրենսդրորեն երկու բանակների փոխգործոթյունը պետք է նորմալ կազմակերպել:

“Զգուշավորություն անշուշտ ունենք, բայց մի բան կա, Ռուսաստանը հենարան չունի հարավում, ինքը պարտադրված է իր շահերի բերումով ՀՀ-ի հետ համագործակցելու: Մենք բոլշևիկների փորձը չպետք է կրկնենք, իրենց նվիրենք ամեն ինչ: Մեր բանակը զինված է ռուսական զենքով և արդիականանում է: Այսօր պուտինյան խմբի հետ պետք է լավ աշխատել: Պետք է ասենք՝ աշխարհի ամենամեծ անարդարությունը քսան թվականին դուք եք գործել, չպետք է դա կրկնվի: Նոր սրբագրված պատմություններ պետք չեն մեզ, պետք է ասվի այն, ինչ եղել է”,- նշեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ