12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին,իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։

Նիկոլ , ցանկապատ դնելով, աննախադեպ չես դառնա։
Քեզնից 2 հազար տարի առաջ Արտաշես Բարեպաշտ /Ք.Ա. 189-160/ արքան սահմանաքարերը վաղուց տեղադրել է։
Քո կադաստրի վկայականն ու ցանկապատդ պահի քեզ,թե բա՝ « Կիրանցի ցանկապատից այն կողմ հայրենիք չկա»։
Հայրենիքը Աստված է ազգերին տալիս,իսկ քո նմանները հայրենիքի սահմանները փոքրացնում են ու հպարտանում են դրանով։
5 հազար հայորդիներն էին խանգարու՞մ ցանկապատիդ,թե՞՝ 140 հազար արցախահայերը։
Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»։
Բա դրանք,դրել արդարանում են…մենք սա նկատի ունեինք, նա նկատի ունեինք,1920-ի մասին է բան ման…
Ամոթ է արա,ամոթ։
2018-ին էիք  առյուծ կտրել ,պետական պարգեւներից էիք հրաժարվում։
Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք,էդ ո՞նց եղավ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր Արգախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում։
Բա մեկդ խոսեիք Բաքվի բանտերի հայ գերիներից։
Թե՞ դրա մասին խոսելը թրենդային չէ ձեր համար։
Նայում եմ ձեզ ու մտածում, որ Նիկոլն էլ է ձեզ շատ»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ