10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը:
Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ այն, թե ի՞նչ բարոյական մակարդակում է իշխանությունը, որ նույնիսկ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման վերաբերյալ ծպտուն չի հանում, երբ դրա հետևանքը մարտավարական և ռազմավարական տարածքների կորուստներն ու 224 մարդու նահատակությունը:
Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պապիկյանին շողոքորթող բարձրաստիճան զինվորականները նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել հանուն երկրի պաշտպանության նահատակվածներին հիշատակին:
Այդ պատերազմից ընդամենը 3 տարի է անցել, իսկ դրան մասնակից և երկրի պաշտպանության համար մարտեր մղած ու զոհված մարդիկ ոչ միայն իշխանության համար փակված էջ են, այլ օրվա թեման ցրելու համար իշխանությունը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել. մարդկանց էին զբաղեցնում, հիշողություն բթացնում:
Ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել:
Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ