01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Աշխարհն ու տարածաշրջանը շատ արագ են փոխվում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո,իսկ պետության սահմանները՝ մարդու կողմից։
Առաջինի սահմաններն անփոփոխ են,երկրորդինը՝ փոփոխական։
Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի։
Որեւէ մեկը չի կարող ինձ՝հայ եւ հույն ազգերի զավակիս,  ստիպելու  հրաժարվել  Կոստանդնուպոլիսն ու Պոնտոսը ,Վանն ու Շուշին համարելու իմ հայրենիքը։
Հայրենիքից հրաժարվողը մի օր կարող է հրաժարվել նաեւ պետությունից։
Պետություն չկորցնելու առաջնային պայմանը հայրենիք չուրանալն է։
Իսկ ցանկապատերն ու պայմանագրերը գործում են այնքան ժամանակ,որքան կենսունակ են նրանց ծնող պայմանները։
Աշխարհն ու տարածաշրջանը  շատ արագ են փոխվում ու որեւէ ցանկապատ /չափար/ կամ պայմանագիր չի կարող երկարաժամկետ խաղաղության երաշխիք լինել։
Վաղուց չեն գործում Վերսալյան  կամ Պոտսդամյան աշխարհակարգերը,իսկ Նիկոլը ցանկապատով խաղաղությունից է խոսում։
Դա ծիղաղելի էլ չէ,դա ահավոր է ու վտանգավոր։
Հ.Գ.Միայն ներկայով կլանված հասարակությունները դատապարտված են կործանման։
Գարեգին Նժդեհ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ