06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ գործող նախագահը` Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` նախօրեին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: Նա մասնավորապես նշել է, որ ինքը հավատացած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի բանակցությունները կնպասի կողմերի միջեւ վստահության եւ փոխադարձ փոխըմբռման ուժեղացմանը: “Այն դրական ազդակ կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Երեւանին հասկանալ տրվեց

Շուրջ 2 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, դեռևս պարզ չէ, սակայն դա ներկա քաղաքական իրողությունների պայմաններում այնքան էլ էական չէ, հատկապես, որ այն բեկում չի մտցնելու բանակցային գործընթացում: Այստեղ ոչ այնքան կարևոր է քննարկման նյութը, որքան՝ հանդիպումը որպես գործընթաց կամ քաղաքական նոր օրակարգ ձևավորելու գործընթաց: Ինչու՞ հանդիպումը […]

Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ կձեւավորի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման արարողության ժամանակ ասելէ, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Բելառուսի հետ համատեղ ՀՕՊ համակարգը եւ նախապատրաստվել Հայաստանի եւ Ղազախստանի հետ նման համակարգեր ձեւավորելուն, փոխանցում է РИА Новости-ն: “Նախատեսում ենք ամրացնել Բելառուսի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ապա ձեւավորել նմանատիպ համակարգեր Հայաստանի եւ Ղազախստանի հետ”,- ասել է Պուտինը:

Մանրամասներ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից /վիդեո/

Քիչ առաջ ստացվեց Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի եւԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. “Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան […]

Հայաստանը կհարստանա՞ Մաքսայինում /վիդեո/

Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի հաշվարկների համաձայն` Մաքսային միությանը անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն հինգ տարվա ընթացքում կարող է աճել մինչև 9 տոկոսով կամ շուրջ կես միլիարդ դոլարով:  Այս մասին օրերս տեղեկացրել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Henaran.am-ը տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե իրական են այս կանխատեսումները Զրույցի մանրամասները` տեսանյութում:

Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել վաշինգտոնյան Բրուքինգս ինստիտուտում, որտեղ ասել է, որ արտաքին քաղաքական ռազմավարությունում Թուրքիան նախապատվություն է տալիս  ոչ թե “բարեկամ-թշնամի”, այլ “բարեկամ-պոտենցիալ բարեկամ” մոտեցմանը: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից` Դավութօղլուն ասել է, որ գործնթացը դեռեւս շարունակվում է, փոխանցում է ermenihaber.am-ը: Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ունի 3 […]

80 մարմնավաճառ հայ եւ վրացի պաշտոնյաների համար. Известия

Ռուսական Известия   թերթը գրել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակությունները պետական միջոցների հաշվին որոշել էին հանդիպումներ կազմակերպել մարմնավաճառների հետ:  Դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2010 թվականին` Լիսաբոնում: Թերթը գրում է, որ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակությունը բյուջեի հաշվին հրավիրել է 80 մարմնավաճառների: Հետաքրքիր է, որ ըստ Известия-ի,  հայ պաշտոնյաներին նույնպես հրավիրած են եղել մարմնավաճառների հետ նշելու ՆԱՏՕ-ի […]

Եթե մտածենք, որ Ալիևը պատրաստ է ասի` Ղարաբաղը ճանաչում ենք այդպիսի բան չի կարող լինել’’

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ պիտի դրական գնահատել այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են: ‘’Այդ հանդիպումները նաև հետևանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն առաջին պլան մղվի’’,-ասուլիսում ասաց Սահակյանը: Սակայն նա շեշտեց, թե չպետք է սին հույսեր ունենալ, որ այս հանդիպումը ինչ-որ կոնկրետ արդյունքի […]

Տիգրան Սարգսյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ […]

Նախագահների առանձնազրույցն ավարտվել է

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Հանդիպմանը միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա): Հարկ է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի