12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի երկիր, որ պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում. Քոչարյանը` Բաքվի ռազմատենչ հայտարարություններից /վիդեո/

”Ես հոգնել եմ պատասխանել և զարմանալի է, որ այդ անձը չի հոգնում դա ամեն օր կրկնել։ Եվ դա հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում ամենուրեք։ Նա, եթե իրոք պատրաստ է այդպիս քայլի գնալու, ամեն օր դրա մասին չի հայտարարի, այդ հայտարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, որովհետև արտաքին թշնամու […]

”Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա` հակադարձելու թշնամուն”

”Չգիտեմ` ինչ զանգվածային ոչնչացման զենքի մասին եք խոսում, բայց Հայաստանի զինված ուժերը ունեն բավարար մարտական պատրաստվածություն: Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա` հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգության, բացի այդ ՀՀ զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով և ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին”,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր […]

“Հացիս, կրոնիս, պատվիս մի դիպչիր”. Տաճատ Վարդապետյանը լավատես է

“Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանի գնահատմամբ  Վրաստանում հայերի վիճակը գնալով լավանում է: ԱԺ պատգամավորը լավատես է և հույսեր է կապում Վրաստանում աստիճանաբար ձևավորվող նոր իշխանության հետ: Այդ մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Թե ինչու՞ են Վրաստանում շարունակ վանդալիզմի ենթարկվում հայկական եկեղեցիները կամ փոխվում նրանց իրական պատմական տվյալները և դա արվում է […]

Զանգվածային ձերբակալություններ` Թբիլիսիի քաղաքապետարանում

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի շուրջ 30 աշխատակիցների, այդ թվում` քաղաքապետի տեղակալներին,գրում է “mk.ru”-ն: Առայժմ հայտնի չէ` ինչ գործով են նրանց ձերբակալել: Նախարարության հետաքննական ծառայությունը դեռեւս մեկնաբանություններ չի արել:  2012-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի “Միավորված ազգային շարժում” կուսակցության դիրքերը թուլացան: Կուսակցության ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են […]

Որոշ քաղաքական գործիչների հիշողությունը պետք է թարմացնել. Բորդյուժան՝ Ալիևին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահ է, որ ԼՂՀ-ի հիմնախնդիրը պետք է միայն խաղաղ եղանակով լուծվի: ”Ղարաբաղյան կոնֆլիկտի պատերազմական լուծում գոյություն չունի, ես կարծում եմ, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի լուծման”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ն. Բորդյուժան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Ադրբեջանի զինված ուժերին նվիրված զորահանդեսի ժամանակ […]

Օբաման “վերադարձել է արմատներին”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի անդամների հետ շրջագայություն է սկսել իր բնօրրանում` Աֆրիկայում, տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները: Աշխատանքային այցի շրջանականերում Օբաման կայցելի ՀԱՀ, Տանզանիա եւ Կենտրոնական Աֆրիկայի մի քանի երկրներ: Նախագահն իր այցն սկսել է ՀԱՀ-ի մայրաքաղաք Պրետորիայի կենտրոնական հիվանդանոցից, որտեղ այժմ գտնվում է երկրի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան:  Օբաման իր հարգանքի տուրքը […]

Անպատասխան ոչ մի հարց չպիտի մնա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում հիշեցրեց, որ նախորդ շաբաթ ինքը նախարարներին հանձնարարել էր անդրադառնալ Վերահսկիչ պալատի հաշվետվությանն ու կամ հերքել իրենց ոլորտներին վերաբերող չարաշահումների մասին նյութերը, կամ դրանց մասին պարզաբանումներ տալ: Այսօր վարչապետը հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին կազմել ժամանակացույց, որպեսի բոլոր նախարարները հանդիպեն լրագրողների հետ ու պատասխանեն բոլոր հարցերին: ՛՛Անպատասխան ոչ […]

Վերացվի քաղաքական սպեկուլյացիան. վարչապետը տհաճ երևույթի է բախվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց, որ այսօր ի աշխատակիցն իրեն զեկուցում էր կառավարություն դիմած քաղաքացիների նամակների մասին: Վարչապետը նշեց, որ շատ տհաճ երևույթի հետ է բախվել: Բանն այն է, որ նախարարությունների միջին աշխատողները, հաճախ չկարողանալով քաղաքացիների հարցերի պատասխանը տալ, նրանց ուղարկում են կառավարություն: ՛՛Ասում են՝ կառավարությունը պետք է որոշում ընդունի և […]

Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել. վարչապետը՝ օֆշորային սկանդալի ու ՛՛Նաիրիտի՛՛ մասին

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ իր անվան շուրջ ծագած հարցերին: Մամուլի այն հրապարակումները, թե ՛՛Նաիրիտ՛՛ գործարանը պատկանում է վարչապետին՝ Տիգրան Սարգսյանը անհիմն համարեց:  ՛՛Լրատվամիջոցները անհասականալի սցենարներ են մշակում ու կապում վարչապետի հետ՛՛,-ասաց՝ հավելելով, որ ՛՛Նաիրիտի՛՛ հետ կապված բոլոր ծրագրերն ունեն հիմք, դրանք կառավարության որոշումներն են, և դրանց վերաբերյալ պայմանագրերը դեռ 2006 […]

ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նախօերին կայացած լիագումար նիստից հետո հանդիպում է տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ, գրում է “APA”-ն:  Հանդիպմանը, որը մոտ 2 ժամ է տեւել, պատվիրակությունները ներկայացել են ողջ կազմով: Հանդիպումից հետո Ժան-Կլոդ Մինյոնը այն գնահատել է որպես “բարի կամքի հանդիպում”: “Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ` ժողովրդավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի