27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիլնյուսում կընդունվի համատեղ հայտարարություն /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի  նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր,  ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը:

Հարցին, թե ի՞նչ են ակնկալում իշխանությունները, քանի որ նախագահը ևս մեկնում է Վիլնյուս մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, Շարմազանովը պատասխանեց. ”Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և ամբողջական:  Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված չէ այլ պետությունների քաղաքականությամբ: Հայաստանն իրականացնում է քաղաքականություն, որ բխում է բացառապես ՀՀ պետական շահերով: 

 Նախագահի այցը Վիլնյուս խոսում է մի կարևորագույն փաստի մասին, որ Հայաստանը շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպացի գործընկերների հետ”:

ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ ըստ ամենայնի՝ Վիլնյուսում կընդունվի համատեղ հայտարարություն, ”որտեղ կարձանագրվի մեր իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքները և կարծում եմ` այդ հայտարարությունից կբխի, որ որ մենք պետք է շարունակենք մեր երկխոսությունը Եվրոպայի հետ”:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընդդիմադիր գործիչների այն հայտարարությունը, որ Վիլնյուսում ստորագրվելու է դեկլարատիվ փաստաթուղթ, որպեսզի պատվիրակությունը ”անտեղի չհասնի” այնտեղ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. ”Ես համամիտ չեմ ընդդիմադիր այդ գործիչների հայտարարությունների հետ: Երևի նրանց քնելու առիթ չի տալիս այն հանգամքնքը, որ հայտնվել են քաղաքական պրոցեսների լուսանցքում դուրս ու հիմա ամեն ինչ վատաբանում են: Փաստը հետևյալն է` ըստ ամենայնի ընդունվելու է համատեղ հայտարարություն Եվրամիության և Հայաստանի միջև, որը բխում է մեր պետության շահերից: Եթե այդ ընդդիմադիրների բան ու գործն է ամեն ինչը սևացնել, ապա կարիք չեմ համարում նրանց անհիմն մեկնաբանություններին անդրադառնալ”:

 Շարմազանովը նաև հայտարարեց, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: 

Մանրամասները` տեսանյութում: 


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ