06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քեթրին Էշթոնը` Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը` ողջունելով այն: Նա բարձր է գնահատել նախագահների հանդիպումների վերականգնման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. “Բանակցությունները առաջ մղելու եւ գալիք ամիսների ընթացքում կրկին հանդիպելու վերաբերյալ նախագահների համաձայնությունը քաջալերող է”, – նշված […]

Ուկրաինան դադարեցրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները

Ուկրաինայի նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնում է РИА «Новости»-ն։  Երկրի իշխանություններն այդ քայլը բացատրել են ԱՊՀ պետությունների եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմամբ:  Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։  

Էրդողանի նստավայրի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել

Թուրքիայի ոստիկանությունը երկրի Վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանի նստավայրի մոտ մի տղամարդու է ձերբակալել, ում մոտ պայթուցիկ են հայտնաբերել, փոխանցում է Reuters-ը: Այժմ տեղում աշխատում են ոստիկանները, դեռեւս հստակ չէ, թե ով է եղել պայթուցիկով տղամարդն ու ինչ նպատակներ է ունեցել:

“Պետք է պատրաստ լինել եւ պատերազմի, եւ խաղաղության”

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպմանը` “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք թե պատերազմի, թե խաղաղության: “Երկուսն էլ բարդ գործընթացներ են: Այս առումով Ալիեւ-Սարգսյան հանդիպումը որոշակի դրական տարրեր է պարունակում: Սա երկուսուկես տարի հետո տեղի ունեցած առաջին հանդիպումն էր , առավել եւս […]

Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞

 ՛՛Այն պոռթկումներից մեկն էր, որ պետք է տեղ ունենար և ինքնախաբեությամբ չզբաղվեմ, եթե այս անգամ ոչ զինված, ոչ սվիններով հեղափոխություն չկատարվեց, համակարգային փոփոխություն չի լինելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի չկայացած հեղափոխությունից: Մարգարյանի խոսքով՝ չպետք է վախենալ հեղափոխություն բառից. ՛՛Մենք դեմ ենք երկրի ներսում հեղափոխություն ստեղծելուց, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են […]

Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր նկատելի չեն. թուրքագետ

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից`արեւելագիտության ինստիտուտի տնօրեն,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առայժմ տեղաշարժեր նկատելի չեն: Իսկ տեղաշարժերի համար, ըստ նրա, որեւէ նախադրյալ է պետք, մինչդեռ նախադրյալներ նույնպես չկան: “Հնարավոր է, որ Թուրքիան միայն վերանայի իր մոտեցումները հայ-թուրքական հարաբերություններում: Թուրքիան հայոց ցեղասպանության հետ կապված իմիտացիոն քայլեր է ձեռնարկում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` […]

Ուկրաինան չի կատարում ԵՄ-ի պահանջը. Ռադան արգելել է Տիմոշենկոյի բուժումը արտասահմանում

Ուկրաինայի գերագույն Ռադան չի հաստատ երկրի նակին վարչապետ Յուլիա տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու նախագիծը, տեղեկացնում է  INTERFAX.RU-ն: Որոշումից հետո խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները ոտքի են ելելե ու կանչել “ամոթ”: Հարկ է նշել, որ Տիմոշենկոյին բուժման ուղարկելը Եվրամիության պահանջներից էր` ասոցացման համաձայնագրի կնքումից առաջ:

Քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից. Արթուր Սաքունց

Այսօր Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը իր Ֆեյբուքի էջում տեղադրել է մի գրառում, որը դարձել է օգտատերերի տարաբնույթ քննարկման առարկա. “ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու , ու ասի ռադ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից․․ ուրեմն ստրուկ է, տարական մարդկային արժանապատվությունից զուրկ․․․ սա է․․ եթե կա […]

Ո՞վ է փող կուտակել Եվրոպայում, որտեղից Լաս Վեգասում կազինո. անուններ կհրապարակվեն

Գառնիկ Մարգարյանի գլխավոր ՛՛՛Հակակոռուպցիոն կազմակերպությունը՛՛ բացահայտել է մի շարք սխալ որոշումներ, որ կայացրել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Մարգարյանը:  ՛՛Բայց ի՞նչ են պատասխանում մեզ, ժամկետը անցել է, հետո գրում ենք նախագահի աշխատակազմին, և այնտեղից մի քանի օր անց  իրավաբանական վարչության ոմն պետը ասում է, որ դա նախագահի կոմպետենցիայի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի