Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ն մտադիր է “թարմացնե՞լ” հարաբերությունները Ռուսաստանի հետ

Այսօր Վիլնյուսում մեկնարկած “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովից առաջ եվրոպացի քաղաքական գործիչները փոխել են իրենց ոճն ու փորձելու են չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի համար, գրում է newsru.com-ը:
Հարկ է նշել, որ եվրոպացի քաղաքական գործիչները վերջին ժամանակներս բավական կոշտ արտահայտվեցին Ռուսաստանի հասցեին` նշելով, որ նա խիստ ճնշումներ է գործադրել Ուկրաինայի վրա: Օրինակ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ասել է, որ Բրյուսելը սխալ է թույլ տվել իր գնահատականում` կարծելով, որ Ուկրաինայի խնդիրը Տիմոշենկոյի հետ է կապված:
“Խնդիրը եղել է այն շանտաժը, որը կիրառել է Ուկրաինայի նկատմամբ նրա հարեւան Ռուսաստանը”,- ասել է նա:
“Կոմերսանտի” հետ զրույցում էլ Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Վիգաուդաս Ուշացկասը ասել է, որ ԵՄ-ում “անշուշտ ի նկատի ունեցել են այն ճնշումներն ու սպառնալիքները, որոնք արվել են Կիեւի նկատմամբ”: Լրագրողի հարցը, թե արդյոք բանախոսը Մոսկվային ի նկատի ունի, ուշացկասը անպատասխան է թողել: