25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հանդիպում Լիտվայի խորհրդարանում

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարանում) հանդիպեց Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբերի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ ծրագրերի եւ փոխայցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Զրուցակիցները համակողմանի քննարկումներ ունեցան երկկողմ, բազմակողմ եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Երկուստեք համաձայնություն ձեռք բերվեց հայ եւ լիտվացի խորհրդարանականների հանդիպումներին հաղորդել պարբերական բնույթ եւ մշակել աշխատանքային օրակարգ: Սեյմասի անդամների խնդրանքով Արտակ Զաքարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա ընթացքը, ինչպես նաեւ պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների եւ Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ