08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիան անակնկալի բերեց

՛՛Գրանտակերները, որոնք ուզում են առաջ տանել այդ գիծը, պարտավորված են դա անել, քանի որ փողեր են ստացել, բայց չի կարելի ասել, թե եվրաասոցացումը մեր ժողովրդի մեծամասնության ցանկությունն է՛՛,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ թե Հայաստանի , թե Ուկրաինայի վրա ազդեցությունը մեծացնելու փորձերy ԵՄ-ի կողմից շարունակվելու են:

Ըստ նրա՝ Հայաստանում անառողջ մթնոլորտ է ձևավորվել՝ մի խումբ մարդիկ իրողությունները տարանջատում են սևի և սպիտակի և փորձում են համոզել, որ մեր ժողովրդի մեծամասնությունը ուզում է գնալ Եվրամիություն:  Արամ Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ այդ նույն գրանտակերները այսօր էլ ՛՛Գենդերային հավասարության մասին՛՛ օրենքն են փորձում առաջ տանել:

Հնարավոր է Վիլնյուսում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն անի Ասոցացման համաձայագրի նախաստորագրման վերաբերյալ: Սա ՀԴԿ նախագահի խոսքով՝ ինքնասպանության նման կլինի: ՛՛Վիլնյուսում լավագույն դեպքում կարող է ինչ-որ համաձայնագիր ստորագրվել:

Հայաստանը կարող է շարունակել տարբեր ոլորտներում հարաբերվել ԵՄ-ի հետ, բայց դա պետք է լինի չափի մեջ, որպեսզի չվնասի այն ծրագրերին, որոնք նախատեսված են Մաքսային միության հետ սերտացման ճանապարհին,-նկատեց բանախոսը,- Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիան բերեց այսպիսի արդյունքի, որը շատերի համար գուցե անակնկալ էր՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ