03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է ՛՛Երկրի իրավիճակը՛՛ շարքից հերթական զեկույցը՝ ՛՛Կոռուպցիան Հայաստանում՛՛ վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ։ Զեկույցի հիմնական եզրակացությունն  այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի […]

Նախագահի որդին ձերբակալվել է

Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի 29-ամյա որդուն` Խուան Պաբլո Կարտեսին, հարձակման մեղադրանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ Խուան Պաբլո Կարտեսը ներկայումս բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչներն առայժմ որեւէ բան չեն մեկնաբանում:

Ի՞նչ մնաց “թեժ աշնանից” /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, “Ազատ դեմոկրտաներ” կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը այն կարծիքին չէ, որ Հայաստանում թեժ աշուն չկա: Նրա խոսքով պետք չէ թեժությունը պատկերացնել իշխանափոխության մեջ:  “ Հայաստանում թեժ աշունը սկսվել է սեպտեմբերի 3-ից: Այսինքն հիմա այնպիսի ժամանակաշրջան է, որ Հայաստանը  պետք է ընտրի իր ապագայի ուղղությունը, և պետք է ՀՀ քաղաքացին ստանա այն հարցերի պատասխանները, […]

Կոչ Ադրբեջանի իշխանություններին՝ հետևել հայկական օրինակին

Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն այսօր ներկա էր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի կազմկերպած հանդիպմանը:  Խոսելով ԼՂՀ կոնֆլիկտի մասին՝ նա նշեց, որ ամենևին էլ իրենց շարժման խնդիրը չէ լուծել Ղարաբաղի խնդիրը, և ինքը այստեղ Եվրոպական կառույցների անունից չէ եկել: ՛՛Նման կոնֆլիկտներում միշտ երկու պատմություն կա ու իրողություն, իսկ իրականում հազարավոր պատմություններ են՛՛,-ասաց Դ. […]

Եթե հանդիպեն /վիդեո/

“Նախագահները հանդիպեն, ի՞նչ են անելու՛՛,-Henaran.am-ի  հարցին` ինչպես է վերաբերում Գառնիկ Իսագուլյանի առաջարկին ՀՀ երեք նախագահների հնարավոր հանդիպման առնչությամբ, հարցով պատասխանեց Մարքսիստական  կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: “Ռոբերտ Քոչարյանը, եթե հանդիպի, Սերժ Սարգսյանից վարչապետի պաշտոն է ուզելու”,-համոզված է Հայաստանի գլխավոր եւ թերեւս միակ մարքսիստը: Շարունակությունը՝ տեսանյութում:

Ադրբեջանի քաղաքական գործչի ՛՛ցնցող՛՛ հայտարարությունը հայ լրագրողների հետ հանդիպմանը

Այսօր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:    Երեք բանախոսները նախ շնորհակալություն հայնեցին ՀՀ իշխանություններին, որ այսպիսի հնարավորություն են տվել իրենց: Ենգիբարյանը նկատեց, որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի կարգավորման հարցում բացի խաղաղ […]

Վաչե Գաբրիելյանի “ստատուսը” /վիդեո/

Վերջին 5 տարիների ընթացքում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը բացակայում էր: Սակայն հուլիսին նախագահի հրամանով՝ Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիլեյանը զբաղեցրեց այս պաշտոնը: Henaran.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս պաշտոնը վերահաստետելը արդյունավետ էր: Նախարարի պատասխանը՝ տեսանյութում:

Ո՞վ է Զարուհու տան ՛՛ասողը՛՛ /վիդեո/

Համաձայնեք, “Ժառանգական” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` որոշ շրջանակներում հերոսացած, որոշներում` մերժված, հայ կնոջ համենայն դեպս ավանդական կերպարի բնութագրումներից դուրս է: Աշխատանքում Զարուհու վարքն ու նրան ուղեկցող գործընթացներն աղմկոտ են եւ սկանդալային: Իսկ ինչպես է նա ընտանիքում, հեշտ է արդյոք Զարուհու ամուսնու համար: Ամուսինը իրենց տան լիդերն է եւ ողջունում է կնոջ ազատասիրական ոգին: Այս մասին Henaran.am-ի […]

Ուրիխանյանը չբավարարեց ազատամարտիներին /վիդեո/

Ազատամարտիկների և քաղաքական կուսակցությունների կլոր սեղան քննարկմանը մասնակցող ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի ելույթը չբավարարեց ազատամարտիներին.”Դուք պետք անդրադառնաք մեր իրականությանը, մեր կյանքին,հանրապետության վիճակի վերլուծական գնահատականը պիտի տաք”,-նկատեց “Ներդաշնակ աշխարհ” ՀԿ նախագահ   Արամ Սիմոնյանը, որը Ուրիխանյանի ելույթը որպես կուսակցության վերահաստատվելու փորձ դիտարկեց: “Ես Ձեզ տվեցի գնահատական, եթե դուք կարծում եք, որ սա վերահաստավելու փորձ է, […]

Նրանց սոցիալիզմը ընկեր բառից այն կողմ չգնաց…/վիդեո/

”Նրանց սոցիալիզմը ընկեր բառից այն կողմ չգնաց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` ի պատասխան հարցի, թե ունենալով մարզպետի, դեսպանի պաշտոններ կարող է ՀՅԴ-ը մնալ ընդդիմություն: ”Դաշնակները երբեք չեն եղել ընդդիմություն”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված