21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկը կասի քաղբանտարկյալ, մյուսը՝ հեղափոխական, երրորդն էլ՝ խղճի բանտարկյալ.Տիգրան Առաքելյան

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը նույնպես քաղբանտարկյալ էր համարվում ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. “Բոլոր փոփոխությունների հիմքում պայքարն է․ մեթոդներն ու գործիքներն են տարբեր։ Մի ստվար զանգված, իրար խանգարելով, Կոնգրեսին մեղադրում էր քար ու փայտ չվերցնելու մեջ ու իրար խանգարելով էլ հեռացան Կոնգրեսից նույն պատրվակով։ Նույն էտ մարդիկ չեն ուզու՞մ գոնե նվազագույնը անել՝ […]

Հայրիկյանը Շանթ Հարությունյանին կազատեր բանտից

” Շանթ Հարությունյանի արարքի մասին քիչ բան գիտեմ: Իմ պատկերացմամբ` հեղափոխությունն այլ բան է: Հեղափոխություն նշանակում է եղածը փոխելը, որը վատ բան չէ, բայց բռնությամբ անել դա, չեմ ընդունում”,-այսօր ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Վերջինս չգիտի` Շանթ Հարությունյանն ինչ էր ուզում անել, բայց նրա ”հիվանդագին” արժանապատվությունը ողջունում է: ”Եթե հնարավորություն ունենամ, նրան կազատեմ բանտից”,-ասաց […]

ՀՅԴ-ը ուրախ է Զաքարյանի համար

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն այսօր հանդիպել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քանի որ շատ լավ ճանաչում են Իշխան Զաքարյանին, նրան հարցեր չեն ուղղել, լսել են նրա մոտեցումները: ”Մենք Իշխան Զաքարյանին ճանաչում ենք, հատուկ հանդիպման կարիք չկար, բայց քանի որ արարողակարգը պահանջում […]

Սնոուդենն աշխատանք է գտել

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, աշխատանք է գտել, փոխանցում է ria.ru-ն: Խոսքը խոշոր ընկերության մասին է, որի անունը չի հրապարակվում: Սնոուդենի ներկայացուցիչ Կուչերենան ասել է, որ Էդվարդն աշխատանքի է գնում նոյեմբերի 1-ից, և ամեն ինչ լավ է:

Շանթից ամեն ինչ սպասելի էր…Մանուչարյանը նախապես հանդիպել է

՛՛Կարելի է հազար ու մի բան ասել, այստեղ ամեն մեկն ասում է այն, ինչ ինքը կարողանում է տեսնել, իսկ ի՞նչ է ուզում տեսնել մարդը, տեսնում են, որ ծայրահեղ քայլ է, սակայն հեղափոխություն անելու նորագույն ուրիշ քայլ էլ դեռ մտածված չի, ես չեմ ընդունում այդ հայացքները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ի […]

Շանթին սխալ են ներկայացնում, որ գիժ է պիտի տանեն հիվանդանոց. մանրամասներ Շանթ Հարությունյանի անցյալից

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ  Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Շանթ Հարությունյանի ու իր` կիսած հայացքների, միաժամանակյա բանտարկության օրերի մասին: “Շանթին շատ սխալ են ներկայացնում լրատվամիջոցները, որ գիժ է`  պիտի տանեն հիվանդանոց, նման բան չկա: Շանթը այն ժամանակ չորս հոգանող խցում էր գտնվում և նրան անընդհատ սադրում էին, մեզ  չէին թողնում անգամ շփվենք իրար […]

Համանախագահները հանդիպումից մեծ սպասելիքներ չունեն. քաղաքագետ

Առաջիկայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը երկու տարվա ընդմիջումից հետո կարելի է որակել իբրեւ բանակցային գործընթացի շարունակություն` նախագահների մակարդակով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Հանդիպումը նախատեսվում էր այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, սակայն Ադրբեջանի նախագահի խնդրանքով այն հետաձգվեց, քանի որ վերջինը պատրաստվում […]

Շանթ Հարությունյանը դեռ փետրվարից էր որոշել /վիդեո/

”Կարևորը պայքարն է, այդ պայքարի ճանապարհին ամեն մեկն իր ձևն ու իր նպատակն է ընտրում, կարող ենք համաձայնվել կամ չհամաձայնվել”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով Շանթ Հարությունյանի հեղափոխությունից, ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Պատգամավորը կարծում է, որ ավելի վատ է լճանալն ու ոչինչ չանելը: Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ փետրվարին է Շանթ Հարությունյանը հայտարարել, որ […]

Ջոն Քերին անակնկալ կերպով կհանդիպի Իրանի արտգործնախարարին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր անակնկալ այցով մեկնելու է Ժնեւում, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, փոխանցում է РИА Новости-ն:  Քերիի այցը Ժնեւ կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ:  Հարկ է նշել, որ Ժնեւում շարունակվում են Իրանի միջուկային հարցով միջնորդ “վեցյակի” եւ Իրանի […]

Օբաման չշնորհավորեց Ալիեւին

Ադրբեջանի նախագահի ընտրություններից մի որոշ ժամանակ անց ի վերջո Օբաման էլ ուժ գտավ իր մեջ և փորձեց «շնորհավորական» ուղերձ հղել Իլհամ Ալիևին, սակայն, միևնույն ժամանակ  չդիմանալով գայթակղությանը` մի երկու ժողովրդավարության դաս տվեց մեր հարևան երկրի բռնապետին: Այո, բռնապետին, որովհետև այսպես կոչված շնորհավորական ուղերձը բնավ էլ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարին ուղղված ուղերձի նման չէր, այլ պարզապ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի