25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մինչ Պուտինը կժամաներ, Սերժ Սարգսյանը բացեց /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ներկա է գտնվել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող “Միացյալ Խաչ” հուշարձանի բացման արարողությանը:

Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ “Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը”, Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` “Նիկիտյան Դարպասներ”-ի պուրակում:

Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ եւ Տիգրան Մանուկյանները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ