06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վլադիմիր Պուտինն այսօր 8 տարվա ընդմիջումից հետո ժամանելու է Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 8 տարվա ընդմիջումից հետո պետական այցով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Հայաստան է այցելել 3 անգամ: Այս անգամ ՌԴ նախագահն առաջին անգամ է Հայաստան այցելում պետական այցով: Սարգսյան-Պուտին առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008թ. մարտին Մոսկվայում, որտեղ շեշտադրվել են գործակցության երկու ուղղությունները՝ տնտեսություն եւ անվտանգություն: 

Պուտինի այս այցի ընթացքում եւս ընդգծվում է տնտեսական եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ մասնավորապես սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո Մաքսային միությանն անդամագրվելու Երեւանի հայտարարության կոնտեքստում հետագա գործողությունները:

Շեշտը կդրվի Գյումրիում անցկացվելիք “Ռուսաստան.Հայաստան. Մաքսային միություն” խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի վրա։ Նախագահները կայցելեն նաեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան։

Հարկ է նշել, որ ՌԴ նախագահի մակարդակով նախորդ այցը եղել էր 2010-ին, երբ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդեւն էր: Այն ժամանակ էլ շեշտը դրվեց Գյումրիի վրա: Թերեւս պատճառը ռուսական ռազմաբազայի առկայությունն է Գյումրիում: 

ՌԴ Նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ