17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք ոչ մեկից նեղանալու խնդիր չունենք, ոչ մի Եվրոպայից, ոչ էլ Ռուսաստանից.ազատամարտիկ/վիդեո/

Այսօր կայացած ազատամարտիկների հերթական համահավաքին ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը արտահայտեց իր զգացած ցավն ու վրդովմունքը:

“Իրոք որ այսօր մեր հայերիս մեջ սաստկացել է տագնապը, բոլորս էլ զգում ենք այն տագնապը, որը թելադրում է՝ երկիր կորցնել, ազգ կորցնել, մեր լեզուն կորցնել, հայրենիքը կորցնել: Իսկ այդ անարժան իշխանավորների տները՝ դղյակները 7-8 հարկանի են: Ռեստորանները, սաունաները, որոնք հաճախորդ չունեն,բնակարանները, որոնք դատարկ են, եկեղեցիները, որոնք հավատացյալ հայերից կարոտ են,բայց նրանք միլիարդները լափել են տարիներ շարունակ”,-իր ելույթում նկատեց ազատամարտիկը:

Իշխանափոխության ձգտող Խաչատուր Խաչատրյանը գտնում է, որ մենք պիտի մեր հույսը մեր վրա դնենք.”Մենք ոչ մեկից նեղանալու խնդիր չունենք, ոչ մի Եվրոպայից, ոչ մի Ռուսաստանից, թեկուզ և թուրքից խնդիր չենք ունենա, չենք բողոքելու , եթե մտնեն ու փրթեն, ոնց որ 15 թվին…..”,-նշեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ