՛՛Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն՛՛
Եվրամիության արևելյան հարևանները Եվրոպայի անբաժանելի մասն են: Նրանք ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության և մշակույթի հետ և որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ և բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից և ազդեցությունից: ԵՄ-ի համար նրանց կարևորությունն անհերքելի է:1991թ-ից ի վեր Արևելյան Եվրոպան դարձել է բազմաթիվ արմատական փոփոխութոյունների ակնատեսը:
Ժողովրդավարության տարածումը, բաց շուկայական տնտեսությունները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը փոխել են քաղաքական լանդշաֆտը: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում՝ ամրապնդելու և զարգացնելու այն բարեփոխումները, որոնք ձեռնարկվել են մինչև հիմա:
Եվ ի աջակցություն այս փոփոխություններին, ԵՄ-ն առաջարկել է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, ներառելով Խորը և համապարփակ ազատ առևտրի ոլորտները. այս համաձայնագրերը հնարավորություն են տալու այդ տարածաշրջանի ընկերություններին աճել՝ զարգացնելով առևտուրը աշխարհի ամենամեծ շուկայի հետ:Վիլնյուսում Եվրամիության երկրների ղեկավարները հանդիպում են մեզ ամենամոտ արևելյան հարևանների ներկայացուցիչների հետ:
Այս գագաթնաժողովին նախատեսվում է, որ Վրաստանը և Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագրերը՝ այսպիսով ԵՄ-ի հարաբերությունները կարևոր գործընկերների հետ նոր փուլ բերելով և ընդունելով նրանց ստանձնած կարևոր հանձնառությունները, ինչպես նաև այն գործողությունները, որ նրանք ձեռնարկել են՝ պատրաստվելով դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:Հայաստանը որոշում է կայացրել չմիանալ Մոլդովային և Վրաստանին՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա հիասթափեցնող հանգամանք է:
Միացյալ Թագավորությունը կցանկանար տեսնել, թե ինչպես են Հայաստանը և ԵՄ համագործակցում՝ շարունակելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը և զերծ մնալով արտաքին ճնշումներից: Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն, և հուսով եմ, որ հնարավոր է նոր թափ հաղորդել Ասոցացման համաձայնագրին միտված բանակցություններին:
Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կբարելավվեն ԵՄ-Բելառուս հարաբերությունները. սա Բելառուսի հայեցողությամբ որոշվող հարց է, և ես շարունակում են հորդորել Բելառուսին՝ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները սա իրականություն դարձնելու համար: ԵՄ-ի դուռը բաց է, և սա է մեր ուղերձը նաև Ուկրաինային:
Եվրոպայի հարցերով ՄԹ պետնախարարի հոդվածը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասին