07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ն իրավունք չունի այս վիճակում թողնել

”Այսօր միակ շարժիչ ուժը դիմակայելուն, միակ պայմանը նա է, որ ՀԱԿ-ն ակտիվանա և այդ ակտիվացումով այս խնդիրը, այդ թնջուկը կլուծվի, որովետև մենք պետականություն ենք կորցնում, չի կարելի այդպես”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ և ՀԱԿ նախկին անդամ Գուգեն Եղիազարյանը: 

Դիտարկմանը, թե թեժ աշուն էր խոստացվել, սակայն ականատես չեղանք, արդյոք կակտիվանա Կոնգրեսը, Եղիազարյանն արձագանքեց. ”Կակտիվանան, ես մանրամասներին չեմ տիրապետում չեմ կարող ասել` երբ, ինչ, քանի որ ՀԱԿ-ի անդամ չեմ, բայց ավելի քան համոզված եմ, որ ՀԱԿ-ն իրավունք չունի այս վիճակում թողնել մեր ժողովրդին”: Ըստ նրա` վաղ թե ուշ, ՀԱԿ-ը կակտիվանա:  ”Երբեք ընդդիմությունը թույլ չի տա, որ Հայաստանը կործանվի, մենք պետականություն կորցնենք”:

Հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն ու ”Ժառանգությունը” ևս ակտիվանան, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. ”Ես ասացի ՀԱԿ-ի մասին, մնացածի մասին ոչ լավը կարող եմ ասել, ոչ վատը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ