27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ

՛՛Վիլնյուսից հետո կյանք կա, այն պետք է շարունակվի, Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ, երկրների ճակատագրերը չի խառնում և այն բուռն ռեակցիան, որ կա սեպտեբերից երեքից հետո մամուլում, շուտտով կանցնի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի համար պարզ է, որ այն ծրագիրը, որ մտածել էին եվրոպացիները, ձախողվել է, քանի որ դրա դեմ դիմադրող կար՝ ՌԴ-ը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ընտրությանն, ապա Իսկանդարյանը նշեց, որ Ուկրաինան գիտեր, որ  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելով լուրջ տնտեսական խնդիրներ կունենար:  ՛՛Ես կարծում եմ, որ Յանուկովիչն էլ այլ ելք չուներ՛՛: Մյուս երկու երկները՝ Մոլդովան և Վրաստանը կորցնելու բան չունեն, կախված չեն ՌԴ-ից, և հենց դա է պատճառը, որ նրանք կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: ՛՛ՌԴ-ը չի կարող Վրաստանի վրա որևէ կերպ ազդել, նա կորցրել է այն ամենը, ինչ կարող էր կորցնել: Եթե մենք համաձայնեինք տալ Սյունիքն ու Ղարաբաղը, ապա հենց այս պահին էլ ԵՄ նույնիսկ կարող էինք մտնել՛՛,-շեշտեց նա:

Հարցին, թե ինչ կլինի այսօր և վաղը Վիլնյուսյան գագաթնաժողովին, Իսկանդարյանը պատասխանեց. ՛՛Ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, խոսքեր կլինեն, գիտեմ՝ ինչ խոսքեր. Հայաստանն ու ԵՄ-ն աշխատեցին երեք ու կես տարի, լավ աշխատեիցն, բայց պայմանների բերումով փաստաթուղթը չհաջողվեց, սակայն այն չի անհայտացել, կա՛՛:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից՝ քաղաքագետն ասաց. ՛՛Պուտինի այցը ցույց է տալիս, որ ռազմաքաղաքական համագործակցություն կա, ինչը շատ լավ հասկանում է նաև Ադրբեջանը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ