17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ արտաքին քաղաքականությունը լիարժեք ըմբռնում ունի և Բրյուսելի, և Մոսկվայի մոտ /վիդեո/

”Եթե չհաշվենք մի շարք զգացմունքային հայտարարություններ, որոնք սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո հնչեցին մի շարք եվրոպացի պաշտոնյաների շուրթերից, փաստը հետևյալն է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը լիարժեք ըմբռնում ունի և Բրյուսելի, և Մոսկվայի մոտ”,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՌԴ նախագահի պաշտոնական այցոը նշանակոմ է, որ հնարավոր է Հայաստանն իրականացնի ”և, և”-ի քաղաքականությունը:

Շարմազանովն ընդգծեց, թե այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, իսկ ՌԴ նախագահի պետական այցը վկայում է այն կարևորագույն փաստի մասին, որ ՀՀ-ը շարունակելու է խորացնել իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ: 

Մանրամասները`տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ