03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում այնքան տարբեր են…ոչ իշխանական ուժերը կորոշեն ուրբաթ

ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը այս օրերին քննարկում են` կրկին արտահերթ նիստ հրավիրել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, թե լսումներ: ”Մենք քննարկումների մեջ ենք, դեռ ավարտված չեն քննարկումները, փորձում ենք ընտրել օպտիմալ տարբերակ, որպեսզի մեծամասբությանը պարտադրենք քննարկում”,-Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հավելեց, որ մինչև ուրբաթ օրը պարզ կլինի այդ ձևաչափը: Ինքը կողմ է, որ հրավիրվի կամ արտահերթ նիստ, կամ լսումներ: ”Բոլորս պետք է գիտակցենք, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց երկրորդ` այն ինչ այսօրվա դրությամբ ներկայացված է, թերի է, ունի շատ բացեր և ոչ ճիշտ հաշվարկված խնդիրներ”,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով` պետք է քննարկում լինի, լսվեն հասարակության դժգոհությունները, ապա ընդունվի օրենքը: ”Պետք չի ընդունել ու ամիսը մեկ ասել` վայ սա էլ ենք մոռացել, այս մի բացն էլ կա: Պետք է որոշ ժամանակ հետաձգել, ապա ուղղենք ամեն ինչ:

Եթե բոլորն իրենց քննարկումներն անեն` ապացույցներ բերելով, լսելով ու հասկանալով, տարբեր մոդելներ քննարկելով, ապա հնարավոր կլինի օրենք ստեղծել, որ հանրությունը կսիրի”:

Թևան Պողոսյանը նշեց, որ ՀՀԿ-ին սա չի հետաքրքրում: Հարցին, թե դիմել են ՀՀԿ-ին, քանի որ վերջինիս ներկայցուցիչները նշում էին, որ ժամկետը հետաձգելու վերաբերյալ քննարկումներին պատրստ էին մասնակցել, իսկ բովանդակայինին` ոչ, պատգամավորը պատասխանեց. ”Իրենք շատ տարբեր են, երբ անձնական տեսակետ են հայտնում: Եթե նրանց հետաքրքեր այն խնդիրը, որ մենք ներկայացնում էինք, երբ արտահերթ էինք հրավիրում, կգային ու կմասնակցեին”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ